17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ոստիկաններն ԱԳՆ շենքից բերման ենթարկեցին «Ազատագրական շարժման» ակցիայի բոլոր մասնակիցներին

Ոստիկաններն արտաքին գործերի նախարարության շենքից բերման ենթարկեցին «Ազատագրական շարժման» ակցիայի գրեթե բոլոր մասնակիցներին։

Մինչ ակցիայի կազմակերպիչ Արա Զոհրաբյանը պահանջում էր, որ ԱԳՆ շենքից քաղաքացիներին դուրս հրավիրող ոստիկանը ներկայանա, ոստիկանները բերման ենթարկեցին Նաիրի Հոխիկյանին, ապա՝ մնացած անդամներին։

Հիշեցնենք՝ ակցիայի մասնակիցները հանդիպում էին պահանջում նախարարության ներկայացուցչի հետ։

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո վերջիններս համոզվել էին, որ կառավարությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, և նախագահ Արմեն Սարգսյանն ի վիճակի չեն ՀՀ շահերը ներկայացնել։

«Այսօրվա կառավարությունն ուղիղ քաղաքականություն է որդեգրել՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին», – լրագրողներին ասել էր Արա Զոհրաբյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ