21 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հինգ քայլ դեպի փոփոխություն

Ինչպես կոտրել նախորդ տարվա ոչ հաջող իներցիան և ինչպես ավարտել այս աննորմալ փուլը։ Մեզ ստորացնում են, մենք անընդհատ զիջում ենք, մենք զանգվածաբար լքում ենք երկիրը, մեզ բոլորիս թշնամացրել են միմյանց հետ ու զրկել հեռանկարից։ Եվ մենք չենք կարողանում փոխել վիճակը։ Քայլ առաջին. Հայաստանի հաջորդ իշխանությունը  «Նոր Հայաստանի և նրա կառավարիչների» էջի փակումն ավելի արագ և […]

Որևէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լինել սահմանային լարվածություն. Պաշտպանության փոխնախարար

Այդ կարգի սադրանքներ և միջադեպեր եղել են և կարող են նորից տեղի ունենալ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Վերին Շորժայի ուղղությամբ թշնամու արձակած կրակոցներին։ «Սահմանային իրավիճակը վերջին ժամանակահատվածում գնահատում եմ ոչ այնքան լարված, սակայն որևէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լինել լարվածություն», – ասաց Սարգսյանը։ Հարցին, […]

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նոր պետ է նշանակվել գնդապետ Արթուր Երոյանը

Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավար կազմին և կուրսանտներին է ներկայացրել կրթական հաստատության նոր պետ, գնդապետ Արթուր Երոյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ անհնար է գերագնահատել ռազմական կրթության դերը ժամանակակից և մարտունակ բանակի ձևավորման գործում և ընդգծել, որ այդ առումով, հայաստանյան ռազմակրթական հաստատությունները կարևոր առաքելություն ունեն իրականացնելու։ […]

Մինչև 2004 թ. հաշմանդամություն ստացած օդաչուները ՍԴ որոշմամբ ունեն աշխատավայրում կրած վնասի համար պետբյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունք. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ աշխատավայրում հաշմանդամություն ձեռք բերած օդաչուներն ունեն պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունք: Բանն այն է, որ 2004 թվականին Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել որոշման մի դրույթ, որով կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` […]

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար է նշանակվելու գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախումբը կգլխավորի գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը, այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Ստեփանակերտի իր աղբյուրները։ Հրամանատարի փոխարինումը կատարվում է պլանային ռոտացիայի շրջանակում: Գեներալ-մայոր Վոլկովը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Ներկայում Անդրեյ Վոլկովը ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի […]

Պաշտպանության նախարարներն իրենց ազատումից հետո հանգրվանում են Ռուսաստանում. «Ժողովուրդ»

Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ պաշտպանության նախկին նախարարների մասով։ Բանն այն է, որ հետաքրքիր զուգադիպությամբ նախարարի պաշտոնից ազատումից հետո բոլոր նախարարները «մեկուսանում են» Ռուսաստանի դաշնության մայրաքաղաքում։ Օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը արդեն երկար ժամանակ է, ինչ ապրում է Ռուսաստանում, հետո պարզվեց նաեւ, որ ՌԴ քաղաքացի է: Դավիթ Տոնոյանը ԱԱԾ մեկուսարանում է, հակառակ դեպքում նա […]

Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում. «Ժողովուրդ»

Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում: «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ ադրբեջանական մաքսակետի տրամադրած կտրոն է հայտնվել, որ փաստում է՝ հայ գործարարների ապրանքափոխադրմամբ զբաղվող պարսիկ վարորդները շարունակում են օգտվել Գորիս-Կապան ճանապարհահատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հատվածից, ինչի համար ադրբեջանցիներին գումար են վճարում, տվյալ դեպքում՝ 130 ԱՄն դոլար: Հարցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ […]

«Ապրելու երկիրը» փաստացի հիմք դրեց ավարտելու դեռ նոր սկսված քաղաքական «ճանապարհը». «Փաստ»

Հոկտեմբեր-նոյեմբերին, ապա և դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները, կարծես, պետք է որ հիանալի հնարավորություն լինեին հատկապես նորաստեղծ քաղաքական ուժերի համար՝ դրսևորելու իրենց քաղաքական դաշտում: Մենք առիթ ունեցել ենք նշել, որ այս առումով բավական ուշագրավ էին հատկապես «Ապրելու երկիր» կուսակցության ցուցանիշները. այս նորաստեղծ քաղաքական ուժը մի շարք համայնքներում իրոք տպավորիչ արդյունքներ գրանցեց: Սակայն այն, ինչ արեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի