Ասացին՝ բնական շուբ եք հագնում, դրա համար ենք հեռացնում աշխատանքից. Նորքի ինֆեկցիոնի աշխատակից
Բնականաբար առաջիկայում միասնական ՀԱՊԿ-ը և անդամ պետությունները, հավաքական Արևմուտքի համար կդառնան նոր հակառակորդներ, իսկ նախկին տոլերանտ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին կհամեմատեն մյուս բռնապետերի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Միջազգային փորձագիտական շրջանակները կանգ են առել հետևյալ առանցքային հարցի վրա. ինչո՞ւ է Ռուսաստանի և Արևմուտքի համար այդքան դժվարացել, առաջիկա հանդիպումներում […]
«168 ժամ»-ը գրում է․ 2019 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է Հայաստանին 248.2 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնելու մասին ծրագիրը։ Այս գումարը նախատեսված էր Հայաստանի տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացման համար: Հայաստանի կառավարությունը, սակայն, գումարի ծախսման ուղղությունները փոխել է՝ այդ ծրագրով Հայաստանին հասու միջոցներն ուղղելով ոչ թե կառուցվածքային բարեփոխումներին, այլ նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքների մեղմմանն […]
Ճանապարհային երթևեկության կանոններն ու նշաններն անփոխարինելի կարևոր են, բայց պետությունը հաճախ է քաղաքացուն տուգանում` անտեսելով իր թերությունները։ Օրինակ՝ արագաչափ սարքերի համար տեղադրված զգուշացնող նշանները չունեն որևէ լուսավորություն, տեսանելիության համար անհամաչափ փոքր են: Հաճախ «թաքնված են» ծառերի կամ շինությունների հետևում: Շատ են դեպքերը, երբ բացակայում են արագության սահմանափակումը ցուցադրող նշանները (արագության սահմանափակող կանոնները հաճախ են տարբերվում […]
Վերջին օրերին ուշադրությամբ հետևում եմ Ղազախստանում տեղի ունեցող զարգացումներին, որոնք մտահոգիչ և վտանգավոր են ոչ միայն Ղազախստանի, այլ նաև հարևան երկրների ու հարակից տարածաշրջանների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ացախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Ակնհայտ է, որ իրավիճակն ապակայունացնելուն, Ղազախստանում և նրա շուրջը ահաբեկչության ու անկայունության գոտի ձևավորելուն միտված ծրագրերի հետևում կանգնած են […]
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները բավականին ուշագրավ լույսի ներքո են ներկայացվում ադրբեջանական և թուրքական մամուլում։ Եթե Ղազախստանյան ճգնաժամի առաջին օրերին Ադրբեջանում հիմնականում չոր լրատվություն էր տրվում, ապա ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի Ղազախստան տեղափոխվելուց հետո ադրբեջանական կայքերն ու տելեգրամյան ալիքները, որոնք ակնհայտորեն պետական կառավարման ներքո են, […]
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի խոսքով՝ Հայաստանը նախորդ երկու տարիներին ՀՀ սահմաններում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ՀԱՊԿ-ին այլ հոդվածներով է դիմել, իսկ Ղազախստանը՝ բոլորովին այլ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Մովսես Հակոբյանը: «Հայաստանն ինչ հոդվածով դիմել էր ՀԱՊԿ-ին, այդ հոդվածին համարժեք ՀԱՊԿ-ն արձագանքել է։ Իսկ […]
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծիծաղելի , եք պարոնայք կապիտուլյանտներ Արցախի 80 տոկոս տվողները հայտարարում են, որ առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեցրել են ու ցույց են տվել՝ ինչպես պետք է աշխատել։ Ձեր «աշխատածը» տեսել ենք։ Ձեր աշխատածը Շուշին ու Հադրութ հանձնելն է։ Դադիվանք ու Ղազանչեցոցը հանձնելն է։ Սյունիքում թուրքի համար «կանաչ լույս» վառելն […]
Փարաքար խոշորացված համայնքում լարված իրավիճակ է՝ նորընտիր ավագանու նիստն է։ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները (որը 21 հոգանոց ավագանիում ունի 10 մանդատ) պնդում են, որ նիստն առանց իրենց է սկսվել, և այն վարում է այդ պահին տարիքով ավագ ավագանու անդամը, ով «Դավիթ Մինասյան» խմբակցությունից է, մինչդեռ, եթե իրենց խմբակցությունը ներկա լիներ, այն կվարեր իրենց խմբակցության անդամը, […]
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ ««Գերիների գործով» մեր առաջին վստահորդը՝ Ռոբերտ Նալբանդյանը, այսօր վերադարձավ ազատության: Նա 52 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական զնդաններում։ Հիմա Ռոբերտը կվերադառնա իր 3 անչափահաս զավակների մոտ ու կփորձի ապաքինվել դեռ ադրբեջանում ստացած մարմնական վնասվածքներից։ Տարոսը՝ մյուս տղաներին։ Կրկնեմ, թշնամական գերության մեջ նրանց անցած […]































