21 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախարարի՝ հակասություններով լի որոշումը. «Ժողովուրդ»

ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների եւ մարզասրահի հաճախորդները, գրադարանների եւ թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի եւ այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործելու միայն, եթե ներկայացնեն կա՛մ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կա՛մ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք: Իհարկե, […]

Իշխանությունը հերթական անգամ ցուցադրեց իր անսկզբունքային ու անարժեք լինելը. «Փաստ»

Տարին սկսվեց աշխարհում ընթացող բուռն իրադարձություններով։ Չնայած դրանք դուրս են Հայաստանից, բայց հաճախ ուղղակիորեն առնչվում են մեր երկրին։ Եվ խոսքն առաջին հերթին վերաբերում է Ղազախստանում տեղի ունեցող գործընթացներին։ Թե՛ վերջիններիս, թե՛ ՀԱՊԿ ներգրավվածությանը, թե՛ Նիկոլ Փաշինյանի որոշումներին տրվող գնահատականները միանշանակ չեն: «Փաստի» հետ զրույցում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ […]

Հարությունյանի նշանակումը ծաղրուծանակի թեմա է դարձել. «Փաստ»

Ինչպես հայտնի է, օրերս վերջապես կատարվեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի երազանքը, և նա նշանակեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիա զոր դեսպան ։ «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում նշել էր, որ Վաղարշակ Հարությունյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանի հարցումը երկու անգամ ուղարկվել է Մոսկվա, սակայն այնտեղից պատասխան չի եղել, ինչը փաստացի նշանակում է մերժում: Մեր աղբյուրները պնդում […]

Պոլիէթիլենային տոպրակները ոչ թե արգելվել են, այլ՝ թանկացել․ «Ժողովուրդ»

Հայաստանյան սուպերմարկետներն ու խանութներն այսօրվանից հաճախորդին կառաջարկեն ավելի հաստ եւ թանկ տոպրակ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին սուպերմարկետների աշխատողները: Ավելի քան 10 օր է, ինչ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանում պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելված է։ Նշենք, որ օրենքն ընդունվել է դեռեւս 2020 թվականի գարնանը, իսկ հունվարի մեկից […]

Արցախում մեկ օրվա մեջ ադրբեջանական 3 սադրանք է գրանցվել․ Տիգրան Աբրահամյան

Արցախում մեկ օրվա մեջ ադրբեջանական 3 սադրանք է գրանցվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանցիները խոցել են տան բակում կանգնած քաղաքացիական մեքենա, որը պայթել է, Նախիջևանիկ գյուղի այգիներում աշխատող տրակտորի և 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ ինտենսիվ կրակ վարվել։ Երրորդ միջադեպը վերաբերվում է Շուշիի […]

Ցանկանում եմ, որ Արդարադատության նախարարությունը, կարգապահական վարույթներ հարուցելիս, այսուհետև շեշտը հիմնավորվածության վրա դնի․ Զարուհի Նախշքարյան

«ԲԴԽ որոշումն ինձ համար կանխատեսելի չէր։ Բոլոր դեպքերում, ես պատրաստ էի ամեն արդյունքի․ կարող էր բավարարվել, կարող էր մերժվել։ Լավ է, որ այսպիսի որոշում կայացվեց և կայացվեց միաձայն»,- լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Զարուհի Նախշքարյանը՝ ԲԴԽ որոշման վերաբերյալ։ «Իմ ցանկությունն է, որ Արդարադատության նախարարությունը այսուհետև կարգապահական վարույթներ հարուցելիս ավելի մեծ ջանքեր գործադրի՝ հիմնավորվածության տեսանկյունից։ Շեշտը […]

Նոր թեժ փուլ` Հայաստանի համար. Արմեն Գևորգյան

Եվրասիական աշխարհաքաղաքականության պատմական նոր դարաշրջանը սկսվեց 2008 թվականի օգոստոսին՝ Հարավային Օսիայում պատերազմից հետո։ Այն ամբողջությամբ ընթացավ նոր գլոբալ աշխարհակարգի վերջնականացման համատեքստում՝ բազմաբևեռ աշխարհի առաջացումը մի քանի գլոբալ ազդեցության կենտրոններով։ Դրանք առաջին հերթին ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանն են։ Հենց այդ ժամանակ սկսվեց այն փուլը, երբ ազդեցության հիմնական կենտրոնները՝ Արևմուտքն ու Արևելքը, եվրասիական տարածաշրջանի իրենց գործընկերներից որոշակի […]

Ռուբինյանը թուրքերի հետ հանդիպմանը միայն մենյուն և խմիչքը կարող է որոշել, թեպետ դրանում էլ վստահ չեմ

Ռուբինյանը թուրքերի հետ հանդիպմանը միայն մենյուն ու խմիչքը կարող է որոշել, չնայած դրանում էլ վստահ չեմ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ 24news.am

Միջազգային փորձագիտական շրջանակները կանգ են առել հետևյալ առանցքային հարցի վրա․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միջազգային փորձագիտական շրջանակները կանգ են առել հետևյալ առանցքային հարցի վրա. ինչո՞ւ է Ռուսաստանի և Արևմուտքի համար այդքան դժվարացել, առաջիկա հանդիպումներում անվտանգության հարցերում պայմանավորվելը։ Մի՞թե Արևմուտքի քաղաքական լիդերներըն իրականում գտնում են, որ Ռուսաստանն ամեն ինչում պետք է գնա կոմպրոմիսի և կատարի Արևմուտքի պահանջները։ Պրոպագանդիստները շարունակ պնդում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի