12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները

Մոսկվան կոչ է անում որքան հնարավոր է շուտ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքները, այս մասին ասվում է ԶԼՄ-ների հարցերին ՌԴ ԱԳՆ-ի պատասխաններում։

«Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու համար, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում զենքի կիրառման միջադեպեր, լինում են մարդկային զոհեր։ Անհրաժեշտ է շուտափույթ ձևավորել և սկսել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը։ Մենք պատրաստ ենք խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին այս գործընթացում», – ընդգծել են նախարարությունից։

Դիվանագիտական առաքելությունը հավելել է, որ Ռուսաստանը նույնպես ակտիվորեն ներգրավված է գերիների վերադարձի գործում։

«Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների միջնորդությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 146 պահվող անձ՝ 127-ը հայկական կողմին, 19-ը՝ ադրբեջանական», – ասվում է ՌԴ ԱԳՆ պատասխաններում։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ