Թողեք իրենց պերֆեկտթիվիներով , ֆրինյուզերով տապակվեն իրենց ճենճահոտի մեջ. Մարգարիտ Եսայան
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մտածում էի լրագրողներին վիրավորող, անպարկեշտ պահվածք եւ անպատկառ բառեր շաղ տվող իշխանական խեղկատակներից մեկին/բոլորին, քանի որ դրանք շատ են/, մի երկու խոսք ասել, քննադատել, դատապարտել , ասել, որ ինքը շատ պուճուրիկ մարդ է ԼՐԱԳՈՂՆԵՐԻՆ վիրավորելու կամ որակումներ հնչեցնելու համար․․․
Ավաղ․․․
Արդեն էնքան ակնհայտ է այս ամբողջ թշնամական քաղաքականությունը, թրքաբարո ատելությունը Հայաստանի, հայաստանցու, մարդու, պրոֆեսիոնալի, երկրի, հայրենիքի հանդեպ, այնքան տեսանելի եւ գարշահոտ, որ ինչ էլ ասեմ, ինչ էլ ասենք, սրանք իրենց կեղտոտ խոզի մռութներով շարունակելու են իրենց թրքահաճո քաղաքականությունը՝ ներսում եւ դրսում նույնպես։
Ուստի, սիրելի լրագրողներ, խմբագիրներ, թիվիներ, կայքեր, թերթեր․․․Խոսքս ձեզ եմ ուղղում՝ կարո՞ղ եք, սրանց շան տեղ մի դրեք, սրանց ելույթները մի տարածեք, սրանց մի մոտեցեք, հարց մի տվեք․․․Թողեք իրենց պերֆեկտթիվիներով , ֆրինյուզերով տապակվեն իրենց ճենճահոտի մեջ…Կարո՞ղ եք․․․․փորձեք։ Չեք կարո՞ղ․․․
Առանց մեկնաբանության։
Մեկ անգամ, գոնե մեկ անգամ արժե հանուն ինքնապահպանման, հանուն Հայաստանի լինել ՈՉ ՍՈՎՈՐԱԿԱՆ․․․
Լինել աննախադեպ…
Նույնն ասելու եմ մեզ՝ մեր սիրելի հասարակությանը, տարբեր էլիտաների, իրենց էլիտայի տեղ դրածներին, քաղաքական տարբեր հոսանքների եւ ուժերի՝ վերից-վար արդեն հարյուրավոր օրեր, նոյեմբերի 9-ից հետո նույնն եմ ասում՝ տղերք եւ աղջիկներ, դուք վերջապես ե՞րբ եք երկիրը փրկելու, ե՞րբ է հայտնվելու այն «քաղաքական տղամարդը» լինի անձ կամ ուժ, կամ՝ բոլորս միասին, որ դնելու է այնքան ձգձգվող վերջակետը եւ վրան ճպպացնի՝ ողորմի․․․․Ե՞րբ․․․․․․
Հ․Գ․ Իսկ եթե ուզում եք «սովորական», «սոլիդ», «քաղաքական» խոսքս, խնդրեմ՝
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՍՑԵԻՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ, ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՈՒԺ ԵՒ ԱՅԼՆ․․․․
Հետո՞․․․
Դատապարտում եմ, բայց մեկ ա, գլուխս հանգիստ չեմ դնում բարձին․․․»: