19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Բանակցությունները ոչ թե հայ-թուրքական են, այլ՝ հայ-թուրք-ադրբեջանական. պատգամավորը հանրությանը դիմադրության կոչ արեց

and.thumb

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի կարծիքով՝ պրոսեցը, որը նախաձեռնել է Թուրքիան ու որում հայտնվել է Հայաստանը, բերելու է ոչ պակաս կատաստրոֆիկ արդյունքների, ինչը տեսանք հայ-ադրբեջանական հարաբերություններում:

«Հիմա կիրթ ու կառուցողական է հռչակված Էրդողանը, տարածվում է տեսակետ, որ դրական ու կառուցողական մթնոլորտում է տեղի ունենում հայ-թուրքական գործընթացը ու դա այն պայմաններում, երբ Թուրքիան պաշտոնապես չի թաքցրել իր նպատակները», – Ազգային ժողովում հայտարարեց նա:

Պատգմավորը նշեց, թե իրենք կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների, բայց դեմ են թուրքական նախապայմաններով վարվող այս բանակցային գործընթացին, որը ներկայացնում է Հայաստանը դեպի պարտություն տարած իշխանությունը ու, որը չունի լեգիտիմություն այն առումով, որ բանակցությունները ոչ թե հայ-թուրքական են, այլ՝ հայ-թուրք-ադրբեջանական:

«Թուրքիան հայտարարել է, որ Ադրբեջանը ևս ներգրավված է լինելու, Ադրբեջանի կարծիքը 100 տոկոս հաշվի է առնվելու գործընթացում», – նշեց Թևանյանը:

Ըստ պատգամավորի՝ ինչպես որ Արցախի Հանրապետության նավը տարան վթարի ու եղավ խայտառակ ողբերգական արդյունքներ, նույն պրոցեսը սպասվում է հիմա Հայաստանի Հանրապետության դեպքում:

«Հայաստանը պետք է ունենա նոր բանակցող, ինչը ենթադրում է նոր իշխանություն, նոր թիմ, նոր գաղափարներ ու այս առումով մենք որևէ կերպ չենք կարող աջակցել մի գործընթացի, որը արդեն իսկ կատաստրոֆիկ արդյունքերի բերել է Արցախի հետ կապված հարցում, Հայոց ցեղասպանության հետ կապված հարցում ու դրա հետևանքները դեռ երևալու են», – ասաց Թևանյանն ու հանրությանը կոչ արեց դիմադրության:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ