26 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բրյուսելում Փաշինյանը վաֆլիի դիմաց վաճառեց Արցախի խնդիրը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով, բրյուսելյան օրակարգը դավաճանական օրակարգ է: Եթե չկա Արցախի ինքնորոշման իրավունքի խնդիր, լատինական հնչեղությամբ բոլոր բառերը՝ դելիմիտացիա, կոմունիկացիա, չեն աշխատելու եւ հասարակության՝ սեղմվող զսպանակը անպայման բացվելու է: Ըստ Աշոտյանի, Բրյուսելում Փաշինյանի հանցավոր բացթողումն էր ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խնդրին չանդրադառնալը, այլեւ գեոպոլիտիկ խաղի մեջ մտնելը, ինչը անհետեւանք չի մնալու եւ այսպես […]

ՌԴ-ն կշարունակի աջակցել Հայաստանին սահմանի պաշտպանության գործում. Լավրով

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ընթացում Լավրովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աջակցել Հայաստանին պաշտպանունակության ամրապնդման և սահմանների պաշտպանության գործում: «Մենք կշարունակենք Հայաստանի առանցքային դաշնակցի դիրքերից օգնել ձեզ ամրապնդել ձեր պաշտպանունակությունը և ապահովել սահմանի պաշտպանությունը»,- ասել է Լավրովը: Նախարարը նշել է, որ կողմերը կանդրադառնան նաև ԱՊՀ, […]

ՀՀ-ում հոկտեմբերի 13-22-ը կանցկացվի մարդահամար

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի նիստը։ Կառավարության որոշման համաձայն՝ հերթական մարդահամարը կանցկացվի 2022թ-ի հոկտեմբերի 13-22-ը ներառյալ։ Նիստի ընթացքում Վիճակագրական կոմիտեն Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2022թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկությունը։ Նշվել է, որ ՀՀ 2022թ. մարդահամարի նախապատրաստական աշխատանքները […]

Մեկներկել է Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա. նախարարն առանձնազրույց է ունենում Սերգեյ Լավրովի հետ

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:   Տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

«Յուրահատուկ սենդվիչ է ստացվել. Նիկոլի աշխատում է թուրքերի տակ, իսկ ծռերը՝ Նիկոլի». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, որ ծռեր կոչվող էն մարդասպաների ծյունինգ արած «բևեռը» Հայաստանում դրսից հովանավորող ապազգային ոհմակ է, գիտեն բոլորը: Արցախի դրոշի նկատմամբ իրենց այսօրվա վանդալիզմը, սակայն, միայն դրսի սպոնսորներով չի սահանափակվել: Ապրիլի հինգի հանրահավաքից հետո մեր մայրաքաղաքի կենտրոնում ընդդիմության կողմից տեղադրված Արցախի դրոշը մնացել է Նիկոլի կոկորդում: Բրյուսելյան հանդիպումից հետո, […]

«Սասնա ծռեր» խմբավորման ներկայացուցիչները պղծել են Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի դրոշը

«Սասնա ծռեր» համահայկական շարժումն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են իրենց ներկայացուցիչները պղծում Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը: «Մեկ պետություն` մեկ դրոշ. Արցախից եկած ՀՀ քաղաքացիները Օպերայում ներկել են Արցախը ՀՀ-ից բաժանող դրոշը», – այսպես է «Սասնա ծռեր» շարժումը վերնագրել տեսանյութը։ Միջադեպին անդրադարձել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ «Ըստ […]

Իրանա-ադրբեջանական սահմանին հրաձգություն է տեղի ունեցել

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը և գլխավոր դատախազությունը համատեղ տեղեկատվություն են հրապարակել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 7-ին, ժամը 21:25-ի սահմանում, Ջալիլաբադի շրջանի Սարխանլի գյուղի մոտակայքում երեք անհայտ անձ Իրանի կողմից խախտել է սահմանը: Սահմանախախտները չեն ենթարկվել կանգառի հրամանին և հրաձգային զինատեսակներից կրակ են բացել սահմանագծի վրա։ Սահմանապահների […]

Նիկոլ Փաշինյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով

Նիկոլ Փաշինյանը արդարացվեց «Մարտի 1-ի» գործով, հայտնում է 1lurer.am-ը։   Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը՝ կապված 2008-ի իրադարձությունների հետ: Վճռաբեկը ճանաչեց և հռչակեց Փաշինյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում։ ՀՀ վարչապետին արդարացնելու պահանջով Վճռաբեկ դատարան էր դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Բողոքը ներկայացնելիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված