18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոտ ապագայում մենք կկարողանանք գեներացնել իշխանության դեմ մեծ շարժում․Հայկ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձավ Արցախում ստեղծված լարված իրավիճակին, դրան զուգահեռ` Նիկոլ Փաշինյանի` խաղաղության պայմանագրի մասին խոսելուն և ընդդիմության կողմից` քաղաքական գործընթաց չսկսելուն: «Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի կողմից խաղաղության օրակարգից խոսելուն,նոյեմբերի 9-ից հետո իշխանության կողմից շրջանառվում էր այն թեզը, որ այս իշխանությունը կատարել է շատ կարևոր որոշում,որ նոյեմբորի 9-ից հետո […]

«Փաշինյանը բացահայտեց պետական դավաճանությունը». Աննա Մկրտչյան

Չնայած Արցախում լարված իրավիճակին, Հայաստանի խորհրդարանն արտահերթ նիստ գումարեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու համար: ՔՊ-ականները երկու ընթերցմամբ կողմ քվեարկեցին և ամբողջությամբ ընդունեցին փոփոխությունը, որով առաջարկում էին վաղաժամ դադարեցնել օրենքով միավորված համայնքի ավագանու լիազորությունները, եթե ավագանու առաջին նիստը չի գումարվում լիազորությունները ստանձնելուց հետո քսան օրվա ընթացքում: Ո՞րն է նման օրենսդրական նախաձեռնությամբ ներկայանալու հրատապությունը կամ […]

«Ժողովրդից իբր գաղտնիքներ չունեցող, հետո ժողովրդի մեջքի հետևում հայրենիք ծախածը հիմա էլ ուզում է ժողովրդի աչքից հեռու էժան շոու բեմադրի»

Մելիք Ադամյան 2 տելեգրամյան ալիքում Արմեն Աշոտյանն անդրադարձել է իշխանությունների կողմից ընդդիմությանն արված` փակ դահլիճում Արցախի հարցով քննարկում անցկացնելու առաջարկին, գրելով․   «Կապիտուլյանտները նեղվել են, որ խորհրդարանական ընդդիմությունը չի ուտում Նիկոլի պրիմիտիվ կուտը փակ ձեւաչափով Արցախին վերաբերող հարցերը քննարկելու համար:   Եթե դեռ կան մարդիկ, որոնք չեն հասկանում, թե ինչու է ընդդիմությունը կայացրել այդ ճիշտ […]

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և շարունակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի քննարկումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Շարունակվել է Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման շուրջ կարծիքների փոխանակումը։ Հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն պահպանման […]

Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում․ Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը, մեզ և մեր երեխաներին․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ»

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ․ «Սիրելի’ հայրենակիցներ, Ծանր վիճակում է Հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս։ Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Այս իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։ Պարտված ու անկարող գործող խմբակը միայն մեկ նպատակ ունի՝ երկարաձգել իր իշխանությունը։ Նրանք վտանգում են մեր պետականությունը, մեր ապագան, […]

Անդրանիկ Փիլոյանն ազատվեց ԱԻ նախարարի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Փիլոյանին  ԱԻ նախարարի պաշտոնից  ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անդրանիկ Փիլոյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

«Գազային պատերազմը գալիս է լրացնելու ՌԴ-Արեւմուտք քաղաքական պատերազմին». Գագիկ Մինասյան

ՌԴ-Արեւմուտք հակամարտության լարման եւ ՌԴ-ի դեմ արեւմտյան պատժամիջոցների ֆոնին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս հայտարարեց, որ արեւմտյան երկրների ռուսական գազի վաճառքն ապրիլի 1-ից կիրականացվի ռուսական ռուբլով: Այդ քայլը կարեւոր է ռուսական ռուբլին ամրապնդելու համար: Արեւմուտքի պատասխանը չուշացավ. հնչեցին հայտարարություններ, որ ռուբլով չեն վճարի: ՌԴ-ից պատասխանեցին՝ գազ չեք ստանա: «Գազային պատերազմը գալիս է լրացնելու այն քաղաքական […]

«Սա Նիկոլի ընդդիմախոսների բերանը փակելու անհաջող փորձ է». Արմեն Աշոտյանը գրառման համար` քաղաքական հետապնդման մասին

Aravot.am-ի տեղեկություններով, մարտի 30-ին բաժին է ստացվել ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ-ում ՀՀ ԱԱԾ-ից ստացած տեղեկությունն այն մասին, որ մարտի 13-ին Արմեն Աշոտյանի կողմից անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` առերևույթ ծանր վիրավորանք պարունակող մեկնաբանություն է հրապարակվել ֆեյսբուքում: Նախապատրաստվում են նյութեր: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից: «Կրկին ձեր միջոցով եմ տեղեկանում, որ իմ անունը հերթական […]

Քարագլխի հիմնական բարձունքը մերն է. իրականացնելու ենք վճռական քայլեր. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել՝ ընդլայնված կազմով: Բացման խոսքում երկրի ղեկավարը, նախ, նշել է, որ վերջին օրերին Անվտանգության խորհրդի նիստերի հաճախակի անցկացումը պայմանավորված է Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով և հատկապես Արցախի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումներով: Անդրադառնալով կատարվածին և անելիքներին՝ նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանության բանակին, ուժային […]

Կապիտուլյացված տհաս իշխանությունները հեռանալու են և հայկական Զինուժը նորից վերագտնելու է իր փառքն ու համբավը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Տեսնում եք, որ ասում ենք հայ ժողովրդի առողջ գեները չեն մահացել և գալու է այն օրը, որ նորից պատժելու ենք այն թշնամուն, ով ձեռք կբարձրացնի Արցախի ու Հայաստանի վրա: Այս գործընթացի հիմքերը (Հայտեք 2016, 2018) դրվել էին Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին:   Կապիտուլյացված տհաս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի