03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

44-օրյա պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3825 է․ Փաշինյան

2021 թվականի վերաբերյալ մեր բոլորի զգացողություններում բացասկանը գերակշռում է, Աժ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, թե 44-օրյա պատերազմի զոհերի թիվը, այսօրվա դրությամբ, 3825 է. նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել է ու նույնականացվել ու հուղարկավորվել է 2021 թվականին:

«Գրերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են հիմնական սիմվոլը ու այդպես էլ մեզնից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը՝ ինչո՞ւ այսպես եղավ: Այս հարցի պատասխանը ինքս պիտի տամ. ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի, թե պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունելու մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու, այդպիսով նաև դավաճանության մեջ», – հայտարարեց ՀՀ վարչապետը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ