13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

«Թեղուտ» -ի աշխատանքն անորոշ ժամանակով կանգ է առել. «Հրապարակ»

Արդեն 2 տարի է՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանը սնանկ է ճանաչվել: Սնանկության որոշումը դատարանն ընդունել էր 2020 թվականի ապրիլին: Սակայն վերջերս կոմբինատում կրկին աշխատանքային եռուզեռ է: Գործարկվել է մի փոքրիկ արտադրամաս, որը, ըստ տեղացիների, երկաթյա գնդիկներ է արտադրում Արարատի ցեմենտի գործարանի համար: Ալավերդցիներից տեղեկացանք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը մինչեւ վերջերս աշխատում էր եւ մեկ ամիս առաջ կանգնեց, դեռ չի աշխատում: Պատճառը սանկցիաներն են:

«Ընկերությունը հայտարարում է, որ պատճառը լոգիստիկայի փոփոխությունն է, եւ որ «Թեղուտը» շուտով կբացվի, բայց բոլորս հասկանում ենք, որ, ըստ էության, Ռուսաստանի դեմ սանկցիաների հետեւանքով է գործարանը կանգնել, որովհետեւ այն ՎՏԲ-ին է պատկանում»,- ասում է գործարանին մոտ աղբյուրը:
Հիշեցնենք, որ մարտի կեսերին «Թեղուտն» անորոշ ժամանակով կանգ առավ, իսկ աշխատողներին ասվեց, որ պատճառը պլանային վերանորոգման աշխատանքներն են, եւ իրենք մի երկու շաբաթից կվերադառնան աշխատանքի՝ հանքավայր։ Շնողի գյուղապետարանից երեկ հայտնեցին, որ ձեռնարկությունը դեռ չի աշխատում։ «Միայն անվտանգության աշխատողներն են գործի գնում»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ