Աննա Հակոբյանը՝ թուրքամետ լոբբիստ Սամսոն Օզարարատի և Զարեհ Սինանյանի կողքին՝ Նիցցայում
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր ծիրանը, ձեր Հայրենիքից թանկ է… Սպառողականությունը խժռում է Հայաստանի ներկան, ազգային ապագան և աղավաղում հաղթական անցյալը: Այսօր ոչ տրամաբանության, ոչ էլ ողջախոհության սահմաններում չի տեղավորվում ներկայիս իշխանությունների՝ իրավիճակին ոչ համարժեք գործունեության շարժառիթները․․․ Նրանք գիտեն, որ հասարակության քսանից-երեսուն տոկոսը դեռ իրենց վերահսկողության տակ է, ուրեմն ոչ մի […]
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք գերադասեցինք անպատվությունն արժանապատվությունից։ Շատ հաճախ մենք բողոքում ենք Արեւմուտքի կամ Ռուսաստանի դիրքորոշումից, մոռանալով, որ մեր հասարակությունը 1 տարի առաջ մերժեց հաղթանակը եւ ընտրեց կապիտուլյացիան։ Մենք մեր երեխաների համար ցանկանում էինք խաղաղություն, բայց ընտրեցինք ճանապարհ դեպի թուրքական հպատակություն։ Մենք, որպես հասարակություն, մեր ձեռքով բացեցինք Հայաստանի «դարպասները» ներսից։ […]
Դատավորներն առաջադրվել են այն նույն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռեւս հանդես է գալիս դրա ղեկավար դիրքերից. չի հեռացվել, քրեական հետապնդման դեռեւս չի ենթարկվել: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցությունը։ «Ազգային ժողովում այսօր արտահերթ կարգով քննարկում են Բարձրագույն դատական խորհրդի առաջադրած` Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների հարցը: Դատավորներն առաջադրվել […]
«Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ»,- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի անանցանելիության մասին հաղորդագրության մեջ երեկ նշել էր Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Փորձագիտական շրջանակներն ահազանգում են՝ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ այժմ գյուղմթերքի և հատկապես ծիրանի արտահանման ամենակտիվ շրջանն է: Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան […]
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ։ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Դավթյանը հունիսի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, […]
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեղք գործելով մարդիկ հակառակվում են Աստծուն և հեռանում Նրանից, բայց չեն ընկալում, որ մեղքն ուղղված է առաջին հերթին հենց այն մարդու դեմ, ով դա գործում է, որովհետև մեղք գործելով ինքդ քեզ ես վնասում և քո շրջապատին, որի կենսականության փլուզումը, սահմանափակում է մարդու կյանքը: […]
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիեւը Քարվաճառում նոր զորամաս է բացում,իսկ Փաշինյանը Ատեփանակերտ էլ չի գնում»։
«Նայեք, հիացեք»: Նման գրառում է արել ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում՝ կից հրապարակելով դիմորդից ստացված նամակի բովանդակությունը։ «Սա Գնահատման և թեստավորման կենտրոնի էլ. հասցեով ստացված նամակ է՝ անդաստիարակ ու անհամբեր դիմորդից: Ի դեպ, բարձր միավորներ ստացած: Անունն ու նկարը, բնականաբար, չեմ հրապարակում, բայց այս տղան իր ընտանիքի, իր դպրոցի դեմքն է»,- գրել է նա:
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը։ Օրակարգում ընդգրված է 6 հարց, որոնցից երեքը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված 3 թեկնածուների ընտրության հարցն է: Եվս երեք հարց վերաբերում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված 2 թեկնածուների ընտրությանը: ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց, թե […]



























