Վահագն Ալեքսանյանին հեռացրել են համալսարանից. «Հրապարակ»
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ամենասկանդալային պատգամավորներից մեկը՝ Վահագն Ալեքսանյանը, ով ավելի շատ աչքի է ընկել ոչ թե օրենսդրական գործունեությամբ, այլ քացի տալով, պարզվում է՝ բուհ է ընդունվել, բայց չի ավարտել։ Նա 2019թ. ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» մասնագիտացմամբ մագիստրատուրան եւ չի ավարտել։ Մեզ ասացին՝ քննությունները չի կարողացել հանձնել:
Հավանաբար, չի կարողացել սերտել Սահմանադրության իրավունքն ու պետության եւ իրավունքի տեսությունները եւ դուրս է մնացել բուհից՝ չստանալով մագիստրոսի դիպլոմ։ Սլավոնականից հաստատեցին այս տեղեկությունը, որը երեւում է նաեւ ԱԺ-ում տեղադրված նրա կենսագրականում։ Այնտեղ գրված է` ընդունվել է, բայց ավարտելու մասին տեղեկություն չկա։ Մեր ձեռքին է Ալեքսանյանին համալսարանից դուրս թողնելու գրությունը․ «Հաշվի առնելով 2019-2020 ուսումնական տարվա ամառային լուծարքային քննաշրջանի արդյունքում գոյացած եւ համալսարանի կողմից սահմանված ժամկետում չմարված ակադեմիական պարտքը (12 եւ ավելի ակադեմիական կրեդիտ), ինչպես նաեւ 2020-2021 ուսումնական տարվա ձմեռային քննաշրջանի ընթացիկ ակադեմիական պարտքը՝ հրամայում եմ հեռացնել «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» մագիստրոսական ծրագրի առկա ուսուցման վճարովի համակարգի երկրորդ տարվա մագիստրատուրայի ուսանող Վահագն Հովիկի Ալեքսանյանին»։
Այսինքն՝ ՔՊ-ականը չի հանձնել քննությունները եւ վատ առաջադիմության պատճառով դուրս է մնացել համալսարանից, բայց հիմա օրենքներ է մշակում, բարձր ամբիոնից ելույթներ է ունենում