22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Էդմոն Մարուքյանը` նախարար, Արամ Սարգսյանը` փոխվարչապետ. «Հրապարակ»

Քաղաքական հնարավոր զարգացումներին կամ թեժ աշնանն ընդառաջ, Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իր իշխանությունը։ Երեկ կառավարությունը որոշեց, որ սեպտեմբերի 1-ից կենսաթոշակները կբարձրանան 2-3 հազար դրամով: Իհարկե, ահռելի գնաճի ֆոնին թոշակների այս չնչին բարձրացումը որեւէ նշանակություն չի կարող ունենալ մարդկանց կյանքում։

 

Մանավանդ իրենց միլիոնանոց աշխատավարձերի ֆոնին սա առնվազն ծաղր է հանրության նկատմամբ, բայց փիառի համար բավարար է: Տեղեկություններ կան նաեւ, որ Փաշինյանը կառավարությունում եւս փոփոխություններ է նախապատրաստում։ Սպասում է, որ փողոցը կրկին կակտիվանա եւ երբ չնչին վտանգ ներկայացնի իշխանության համար, հանրային դժգոհությունները կպարպի որոշ նախարարների, կառավարության անդամների հրաժարականներով: Այսպես կոչված` ազգային համաձայնության կամ կոմպրոմիսային կառավարության ձեւավորման քայլերով:

Մեր տեղեկություններով, հավանական գործընկերներն են Էդմոն Մարուքյանը, ով հավակնում է ԱԳ նախարարի պաշտոնին եւ 1-2 նախարարական պորտֆելի, մասնավորապես` էկոնոմիկայի նախարարի, Արամ Սարգսյանը, ով հավակնում է փոխվարչապետի պաշտոնին: Բանակցություններ են ընթանում նաեւ ԲՀԿ-ի հետ, բայց Գագիկ Ծառուկյանն ավելի դժվար է տրվում համոզչական աշխատանքներին, հույս ունեն, որ, ի վերջո, տեղի կտա»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ