Թագուհի Թովմասյանը լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց է ուղարկել լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինչպես խոստացել էի իմ միջազգային գործընկերներին, պատրաստել եմ ամփոփ զեկույց, որտեղ համապատասխան հղումներով անդրադարձ է արվում լրագրողների նկատմամբ իրականացված բռնություններին, իրեն ժողովրդավարական հռչակած՝ լրագրողների իշխանության ներկայացուցիչների կողմից չորրորդ իշխանության ներկայացուցիչների իրավունքների խախտումներին։ Զեկույցում մասնավորապես նշել եմ, […]





































