17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հեռախոսային զրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Շարունակվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի մասին քննարկումները։ Զրուցակիցները հաստատել են նոյեմբերյան եռակողմ հայտարարության հետևողական իրականացմանը միտված քայլերը։ Փաշինյանն ու Պուտինը շեշտել են ռուս խաղաղապահ զորախմբի կայունացնող դերը տարածաշրջանում», – հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։

Կրեմլը նաև հայտնում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ