13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ցավալի ա, իհարկե, բայց, եթե կա տիեզերական արդարություն, ապա այն հենց այս տեսքն ունի»․ Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2018 թվականի ապրիլի 23-ին «Սուրմալուի» առևտրականները գործադուլ էին արել, փակել Արշակունյաց պողոտան ու պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Չէին ուզում Սերժին։ Իրանցից մեկին էին ուզում։ Դա հենց այն օրն էր, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ «Սուրմալուի» առևտրականների երազանքը կատարվեց՝ ժողովրդի ծոցից դուրս եկած մի եթիմ, նրանցից շատերի պես ստախոս ու պիղծ, դարձավ վարչապետ։

4 տարի անց ժողվարչապետի կառավարության բառդակի կամ դիտավորության արդյունքում «Սուրմալուն» պայթեց, 17 հոգի, այդ թվում՝ առևտրականներ, մահացան, իսկ նյութական վնասն առնվազն միլիոնների ա հասնում։

Այսօր ժողվարչապետի կառավարության անդամ Քերոբյան Վահանը հայտարարել է, որ իրենք չեն փոխհատուցելու առևտրականների կրած վնասները. «Կառավարությունը անելիք չունի այստեղ»,- ասել է Քերոբյանը։

Եթե սա Սերժի օրոք լիներ, նույն «Սուրմալուի» առևտրականն ասելու էր՝ «հա՜, դե բա իրանք ինչ ուտեն, որ մեզ փոխհատուցում տան»։

Ասեմ ավելին՝ իրանք հիմա էլ են նույն բանն ասելու, բայց էս անգամ Նիկոլի մասին։ Ասելու են, կարող ա տեղ-տեղ փողոց էլ փակեն, բայց իրանց ոչ ոք այլևս չի լսելու։

Ցավալի ա, իհարկե, բայց, եթե կա տիեզերական արդարություն, ապա այն հենց այս տեսքն ունի»։

 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ