22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաշքշուկ դատախազների օրվան նվիրված խնջույքին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 2-ին հայաստանյան մի շարք դատախազներ հավաքվել են ռեստորանում՝ նշելու Դատախազի օրը, որը հուլիսի 1-ին էր:

Մասնավորապես, խնջույքին հրավիրված են եղել համայնքային դատախազները եւ Գլխավոր դատախազության դատախազները, այն մարդիկ, որոնք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմներն են: Մեր աղբյուրները փոխանցում են, որ խնջույքի ժամանակ միջադեպ է արձանագրվել: Համայնքային դատախազներից մեկը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ համատեղ բարձր խոսել է:
Նրան նկատողություն են արել, թե՝ չե՞ս տեսնում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է խոսում, լռի՛ր. գինովցած դատախազը պատասխանել է՝ ի՞նչ անենք, որ գլխավոր դատախազն է խոսում. ես էլ եմ խոսում: Այս խոսակցությունն այն աստիճան է թեժացել, որ համայնքային դատախազին դուրս են հրավիրել եւ փորձել նրա հետ հաշիվ մաքրել: Արդեն դրսում հնչել են փոխադարձ վիրավորանքներ, քաշքշուկ է տեղի ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել ՀՀ գլխավոր դատախազությունից, թե համայնքային որ դատախազի հետ են փորձել հաշիվներ մաքրել՝ նրան դուրս հրավիրելով եւ քաշքշելով: Ի պատասխան՝ դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, թե տեղեկությունը բացարձակ սուտ է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ