23 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսները որոշել են այլևս չհանդուրժել ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությունը․ «Հրապարակ»

Իշխանության քիչ թե շատ սթափ շրջանակներում կարծում են, թե ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովի հայտարարությունը ՀՀ իշխանություններին ուղղված հերթական ապտակն է, որը հաջորդեց Հայաստանում ՌԴ դեսպանատան կողմից ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտային։ Դեսպանորդը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել։ Բարձրաստիճան դիվանագետը շեշտել է՝ […]

էդվարդ Մարգարյանն ինքնասպան է եղել. Ոստիկանություն

Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։   Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել: Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան  […]

Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա. Մասիսի քաղաքապետ

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը հայտարարություն է տարածել. «Մասիս խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ, Քիչ առաջ, տեղեկանալով մեր համայնքապետարանում տեղի ունեցող միջադեպի մասին, շտապ վերադարձել եմ արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ եմ: Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա…» Այս պահին ոստիկանության ներկայացուցիչները բանակցություններ են վարում քաղաքացու հետ։ 

«Ինչ-որ սիրուն աղջկերք առաջարկում են ներդրումներ անել․․․ Ռադ արեք»․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարճ՝ հիմա տարածվող խաբեությունների մասին։ «Գազպրոմ Արմենիայում» ներդրումների առաջարկով տեսանյութեր են պտտվում։ ՌԱԴ ԱՐԵՔ Ինչ-որ սիրուն աղջկերք Ինստագրամում առաջարկում են ներդրումներ անել, ինչ–որ ալգորիթմերի մասին են խոսում, արագ գումարների վրա տոկոս ստանալու հնարավորությունների մասին։ ՌԱԴ ԱՐԵՔ։ Առաջարկում են ձեր գովազդային հարթակին մուտք տալ Ֆեյսբուքում, դիմացը […]

Կոռուպցիոն սկանդալ է հասունանում

«Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածները և (կամ) մեկ սրնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը սահմանված են ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 20-ի 1106-Ն որոշման հավելված 2-ով։ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոցներով […]

Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կան քննարկումներ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած անձանց համար պետական աջակցության ծրագիր իրականացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը: «Նախարարությունում այս պահին կան քննարկումներ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի […]

Մանուկների վտանգի մասին. Հայկ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մանուկների վտանգի մասին.   Իրականում պետական ցանկացած կառույցի ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքով մանուկից մինչև մեծ կարող են վտանգի առաջ կանգնել: Համապատասխան ստուգում չանցնող կարուսելներից մինչև սննդի կետեր:   Շենքի հիմնասյուները բռնաբարող բնակիչներից մինչև առաջին հարկերը քանդողներ: Հարվածների դեպքում չչակներից մինչև փոշոտ, անպատրաստի և զոհդված […]

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ԱՄՆ-ում տուն է գնել 585 հազ․ դոլարով՝ առանց վարկային միջոցների. «Հետք»

2020-ի ապրիլին, երբ այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը ձեռք է բերել «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88,13 %-ը, վերջինս սկսել է մեծ հաջողություններ գրանցել պետական գնումների մրցույթների ճանապարհաշինության ոլորտում, գրում է «Հետք»-ը։ Այսպես՝ եթե 2018-ին ՍՊԸ-ի հետ կնքվել էր պետգնման 3 պայմանագիր (ընդհանուր գինը՝ մոտ 12 մլն դրամ), իսկ 2019-ից մինչեւ 2020-ի ապրիլ՝ ընդամենը 1 […]

Քարոզարշավի մեկնարկը չի տրվել. «Հրապարակ»

«Երեկ՝ օգոստոսի 18-ին, պետք է մեկնարկեր ՔՊ վարչության անդամների ընտրության նախընտրական քարոզարշավը: Կուսակցության կանոնադրությունն ասում է, որ համագումարից մեկ ամիս առաջ վարչության անդամները ներկուսակցական տիրույթում քարոզարշավ պետք է սկսեն, ՔՊ-ում էլ ավանդույթ է ձեւավորվել, առցանց հարթակ են ձեւավորում, թեկնածուներն իրենց տեսլականներն են ներկայացնում, հարցեր են նրանց ուղղվում եւ այլն: Այդ գործընթացից հետո ռեյտինգային քվեարկություն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի