15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հակառակորդը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր

Սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ՊԲ հարավային և արևելյան ուղղությամբ, որտեղ ադրբեջանական զինուժը կիրառել է […]

Հրապարակվել է Հրանտ Դինքի մարդասպանի ձերբակալությունից հետո արված տեսանյութը /վիդեո/

Թուրքական «Kanal 24» հեռուստաալիքը նոր կարդրեր է ցուցադրել «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի ձերբակալումից հետո արված սկանդալային տեսանյութից: Սամսուն քաղաքի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքում նկարահանված տեսանյութում  երևում է, թե ինչպես են Սամասթի շուրջը հավաքված մարդիկ լուսանկարվում մարդասպանի հետ` նրան խնդրելով գեղեցիկ ժպտալ: Իսկ երբ Սամասթին հարցնում են սպանությունից առաջ իր գործողությունների […]

Ում է ներում շնորհելու Սերժ Սարգսյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համաներումից բացի՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է անհատական ներումներ շնորհել մի շարք դատապարտյալների, որոնց վրա համաներումը չի տարածվելու: Ըստ լուրերի՝ ներման արժանացածների մեջ կլինեն նաև ցմահ դատապարտվածներ: Թերթի տեղեկություններով՝ այս օրերին նախագահականում քննարկվում է ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանին ներում շնորհելու հարցը: Վերջինս այդ պատժին էր արժանացել ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի […]

Պաշտոնը ժառանգել է որդուն. Ժողովուրդ

«Ժողովուրդ»–ին հայտնի է դարձել, որ Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրան Կարապետյանը, ժառանգական սկզբունքով արդեն մի քանի տարի է՝ «գազի գործով» է զբաղվում։ Պարզվում է՝2012 թվականից նա աշխատանքի է անցել սկզբում «Հայռուսգազարդում», այնուհետև՝այդ ընկերության իրավահաջորդ «Գազպրոմ Արմենիայում»։ Ներկայումս Կարեն Կարապետյանի որդին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալն է՝ կապիտալ շինարարության և վերանորոգման գծով։ Ներկա պաշտոնում նա նշանակվել […]

Առաջիկայում պաշտոնանկ է արվելու. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարեց, որ կադրային փոփոխություններ լինելու են բոլոր ոլորտներում՝ սկսած նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ։ Դատական համակարգում հասկացել են նախագահի «մեսիջը» և վստահ են, որ առաջիկայում պաշտոնանկ կանեն վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին։ Նրան կփոխարինի վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին։ Սրանով փորձ կարվի «երիտասարդացնել» դատական համակարգը, ազատվել […]

Արթիկում նախընտրական կրքերն են եռում. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Արթիկում նախընտրական կրքեր են եռում: Քաղաքապետի թեկնածու Մուշեղ Պետոյանի զարմիկը` Շիրակի մարզի հարկայինի պետի տեղակալ Նահապետ Նահապետյանը, փորձում է ճնշումներ գործադրել տարածքային հանձնաժողովի անդամների, Արթիկի առևտրականների վրա` նրանց «հուշելով», թե ում պետք է իրենց ձայնը տան ընտրությունների ժամանակ: Որոշ տնտեսվարողներ արդեն իսկ տուգանվել են, օրինակ, «Ույուտ» ՍՊԸ տնօրեն Արտակ Հարությունյանը՝ 40 մլն. […]

Կարեն Կարապետյանը պայման է դրել. Հրապարակ

«Կարեն Կարապետյանը ՀՀԿ ԳՄ նիստում հայտարարեց, որ ներկայացնելու է երկրի զարգացման ծրագիր` բաղկացած 2 փուլից: Առաջինը հնարավոր փոփոխություններին կվերաբերի, որոնք կարող են ինչ-որ առումով վստահություն և հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ, երկրորդը հեռանկարային զարգացման տեսլականը կլինի: Մենք տեղեկացանք նաև, որ համաձայնելուց առաջ նա որոշ պայմաններ է առաջ քաշել: Նախ գործողությունների որոշակի ազատություն քաղաքականություն, ծրագրերի և կադրերի առումով:Նրան […]

Թարսի պես. Հայկական ժամանակ

«Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանին նշանակելու դեռ պաշտոնապես չարձանագրված որոշումը ամենամեծ մտավախությունները առաջացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունում։ Դրանք պայմանավորված են հաջորդ տարվա պետբյուջեի նախագծով։ Խնդիրն այն է, որ մինչև հոկտեմբերի 1-ը 2017 թ. պետական բյուջեի նախագիծը հիմնականում պետք է պատրաստ լինի։ Բյուջեի բովանդակությունը, պատկերավոր ասած, հարմարեցված է արդեն նախկին կառավարության «ճաշակին»։ Սակայն իրական են սպասումները, որ […]

Փակ հանդիպում Ազգային ժողովում. Հայկական ժամանակ

«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար֊նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը փակ հանդիպման Է հրավիրել խորորդարանական ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներին՝ մի շարք հարցերի շուրջ բանակցելու համար։ Հանդիպումը տեղի Է ունենալու այսօր առավոտյան Աժ-ում, և ենթադրվում է, որ համաձայնություններ պետք Է ձեռք բերվեն 2017թ. խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ։ Նշենք, որ Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների շուրջ իշխանության […]

Ուզբեկստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 4-ին

Ուզբեկստանում արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 4-ին։ Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, ընտրությունները կանցկացվեն համաձայն Սահմանադրության՝ երկրի նախագահի մահվան պարագայում։ Հիշեցնենք, որ Ուսբեկստանի նախագահ Քարիմովը մահացավ օրեր առաջ՝ 79 տարեկան հասակում։ Առայժմ հայտնի չեն նախագահի թեկնածուների անունները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի