Հերթական շքեղ հարսանիքը Մոսկվայում․ ամուսնացել է ամենացանկալի փեսացուներից մեկը /ֆոտոշարք/
Մոսկվայի ամենացանկալի փեսացուներից մեկը՝ միլիոնատեր Միխայիլ Չիգիրինսկին, օրերս ամուսնացել է։ 26-ամյա գործարարն ամուսնացել է ոչ պակաս հայտնի գործարար Վախթանգ Պխակաձեի դստեր՝ Նատայի հետ։ Հարսանիքը բավականին շքեղ է եղել։ Հարսանիքը վարել են Մաքսիմ Գալկինն ու Վերա Բրեժնեւան։ Ներկա են եղել ավելի քան 200 հյուրեր, այդ թվում՝ բազմաթիվ աստղեր։ Հարսը կրել է հայտնի բրենդի շքեղ զգեստ։