21 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արտոնյալ կարգավիճակ

Կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հանձնարարություն տվեց: Նա ներկայացրեց ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջարկությունը: Վարչապետը հայտնեց, որ ՊԵԿ ղեկավարն առաջարկում է հարկատուների ցանկի դասակարգում և օրինապահ հարկատու կարգավիճակի սահմանում: «Խնդրում եմ Ձեզ, որ առևտրային բանկերի ղեկավարների հետ քննարկվի այս հարցը, որ եթե հարկատուն […]

Կարեն Կարապետյանը` ստրիպտիզ ակումբներից

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման եւ ներդրումների, տարածքային կառավարման եւ զարգացման եւ քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին հանձնարարեց համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբները տեղափոխել այլ վայրեր: Վարչապետը ընդգծեց, որ խնդրահարույց այս երևույթի մասով բազմաթիվ բողոքներ են ստացվում: «Անհրաժեշտ է նախատեսել այս փոփոխությունները կյանքի կոչելու […]

Թրամփոկալիպսիս․ ինչպես են արձագանքել միջազգային լրատվամիջոցները Թրամփի հաղթանակին /ֆոտո/

Նախօրեին Դոնալդ Թրամփը ընտրվեց ԱՄՆ նախագահ։ Ահա թե ինչպես է այդ փաստին արձագանքել միջազգային մամուլը։ Իսպանական թերթը Թրամփի ընտրվելը վերնագրել է․ «Աստված, փրկիր Ամերիկան»։ Բրիտանական թերթի վերնագիրը․ «Թրամփի ապոկալիպսիսը»։ Ամերիկյան Daily News-ի վերնագիրը․ «Սարսափների տունը» Մոնրեալական թերթի շապիկը՝ «Աստված իմ» «Ամերիկյան ողբերգություն»  

Հենրիխ Մխիթարյանի նվերը Արթուր Ալեքսանյանին

Երեկ  երեկոյան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հրավերով Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին հյուրընկալվել էր օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը: Նորանոր հաղթանակների բարեմաղթանքներով Ալեքսանյանին ողջունել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Իր հերթին Արթուր Ալեքսանյանը հաջողություն է մաղթեց մեր թիմին Չեռնոգորիայի հետ խաղում՝ հույս հայտնելով, որ […]

«Ինչքան պիտի քաղաքական գործիչն իրեն չհարգի»

«Եթե  իրականում վարչապետի խոստումներն իրականություն դառնան, ասենք` հունվարից իջնի և էլեկտրաէներգիայի, և գազի գինը, ես չեմ կարծում՝ դա կտևի մինչև ընտրությունների ավարտը: Գազի սակագնի կամ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունները քաղաքական խաղերի միտում չեն պարունակի, որովհետև դա բավականին լուրջ հարց է, և դրանց փոփոխությունը լուրջ սոցիալականմ խնդիրներ է լուծում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ […]

Գիշերը շփման գծում

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 570 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  տեղեկացնում են՝ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` 10:00-14:00 Փարպեցի փ. 1ա, 9, 11, 13, Պուշկինի փ. 64, Սարյան փ. 5, Թումանյան փ. 35ա, 35բ շենքերը, Թումանյան 2-րդ փակուղու 2-11 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, 10:00-17:00 Կոմիտասի պող. […]

Էմոցիոնալ որոշում չի լինելու

Henaran.am-ի հետ զրույցում Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն անդրադառնում է ԱՄՆ նախագահական ընտրություններին ու դրանց արդյունքներին: Նշենք, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել ԱՄՆ նախագահի ընտրություններում։ Ինչպես նշում է CNN-ը, Թրամփը հավաքել է 288 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։ -Պարո՛ն Մեհրաբյան, Ձեզ համար սպասելի՞ էր այս արդյունքը: -Ոչ, ես չէի ակնկալում, ինձ համար սա անսպասելի արդյունք […]

«Էլ ու՞մ վրա հույս դնի»

«Կառավարության կողմից իրականացվող փոփոխությունները պետք է լինեն տեսանելի: Ժողովուրդը պիտի  զգա, որ դրական տեղաշարժ կա: Ժողովրդին խոսքերով ոչինչ չես ապացուցի. նա իր աչքով պիտի տեսնի լավն ու դրականը: Տարիներ շարունակ՝ մարդկանց սին թվերով են կերակրել: Խոսում էին տնտեսական աճի մասին, մինչդեռ դա գոյություն չուներ: Տիգրան Սարգսյանը կրկնապատկեց ՀՀ արտաքին պարտքն ու տնտեսությունը սարսափելի վիճակի մեջ […]

Տապալվում է. Փաստ

Պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելու ծրագրերը, կարծես թե, տապալվում են։ Հավանաբար դա է պատճառը, որ Օհանյանի պրոտեժեն՝ Վիկտոր Դալլաքյանը, պասիվացրել է կուսակցական շինարարությունը։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը միմյանցից հեռացել են նեղացած, ինչից հետո Օհանյանը տարբեր խողովակներով ակտիվացրել է իր՝ քաղաքականություն մտնելու խոսակցությունները՝ հընթացս փորձելով աջակցություն գտնել մերձկրեմլյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի