06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հուլիսի 24-ից անհետ կորած քաղաքացու դին հայտնաբերվել է Չինչին գյուղի «Տանձուտ» կոչվող հանդամասում

Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.09-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Չինչին գյուղի «Տանձուտ» կոչվող հանդամասում՝ ձորի մեջ, հայտնաբերվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ձորից (մոտ 200 մ) դուրս են բերել 1934 թ. ծնված Խ. Կ.-ի դին, ով ս․ թ․ հուլիսի 24-ից […]

Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի խաղ

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեխիայի ընտրանու հետ խաղում վնասվածք էր ստացել, սակայն հասցրել էր ապաքինվել՝ մասնակցելով մանչեսթերյան դերբիին: «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում հայ ֆուտբոլիստի վնասվածքը զգացնել է տվել: Մխիթարյանըտ մոտավորապես 10 օր խաղադաշտ դուրս չի գա: Ամենայն հավանականությամբ՝  նա չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա 3 հանդիպումներին «Ֆեյենորդի», «Ուոթֆորդի» և «Նորթհեմփթոն Թաունի» հետ:

Որոնք են լոլիկի օգտակար հատկությունները

Լոլիկը համարվում է ամենաօգտակար բանջարեղենից մեկը: 1. Լոլիկը համարվում է լավ հակասթրեսային միջոց: Այն կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը, ինչի շնորհիվ էլ բարձրանում է մարդու տրամադրությունը: 2. Այս բանջարեղենը առանձնանում է նաև հակաբորբոքային հատկություններով: 3. Այն բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը, ինչպես նաև դրական ազդեցություն ունենում նյութափոխանակության գործընթացի վրա: 4. Լոլիկն օգտագործվում է երիկամների և […]

Սեպտեմբերի 2-8-ը Երևանում ծնվել է 503 երեխա

Մայրաքաղաքի ծննդատներում սեպտեմբերի 2-8-ը լույս աշխարհ է եկել 503 երեխա՝ 274 տղա և 229 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37200 քաղաքացի:

«Ֆոլքսվագենը» բախվել է պատնեշին ու շրջվել. կան տուժածներ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե պատնեշներին եւ շրջվել: Ոստիկանությունից  հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոց են դիմել նաեւ ճանապարհի եզրին կանգնած երկու տղամարդ: Կատարվում է քննություն:

ՈւԵՖԱ-ն նոր նախագահ ունի

Ալեքսանդր Չեֆերինն ընտրվել է ՈւԵՖԱ-ի նախագահ: Սլովենացու օգտին են քվեարկել 55 անդամներից 42-ը: Չեֆերինը մեծ առավելության է հասել Միխայել վան Պրագի նկատմամբ, ով 13 ձայն է ստացել: 48-ամյա պաշտոնյան ղեկավարում է Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտպանել է Չեֆերինի թեկնածությունը:

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ոչ թե ձախողվեց, այլ…

«Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ոչ թե ձախողվեց, այլ կարողացավ որոշակի շտկումներ մտցնել: Անընդհատ աշխատանքներ կատարվեցին»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Պատասխանելով հարցին, թե արդյոք նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին կհաջողվի՞ պայքարել կոռուպցիայի դեմ, Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց. «Մենաշնորհների առկայությունը մի կապեք «Հանրապետական» կուսակցության հետ: Դե 90-ականներից մինչ օրս պայքարում ենք»: Հարցին՝ կկարողանա՞ ՀՀԿ-ին պատկանելիք […]

Պուտինի ու Օբամայի լուսանկարը լայն քննարկման առարկա է դարձել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համատեղ լուսանկարը հայտնվել է սոցկայքերի օգտատերերի ուշադրության կենտրոնում։ Լուսանկարն արվել է G20 գագաթնաժողովի ժամանակ, նկարում նախագահներն իրար նայում են, մեղմ ասած, ոչ ընկերաբար։ Նկարի հետ կապված նաեւ ծաղրական մեկնաբանություններ են հայտնվել։

Կարեն Կարապետյանը՝ Հովիկ Աբրահամյանից ու «Կրեմլից» ուղարկված լինելուց

«Նախկին վարչապետն իմ ընկերն է, գործընկերը, և կարծում եմ՝ բավական ծանր պայմաններում է վերցրել տնտեսությունը, և այն աշխատանքն, որ ինքն է կատարել, ես չէ, որ պետք է գնահատեմ, բայց ինքը մեծ բեռ է վերցրել իր վրա»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ըստ նրա՝ տնտեսության ծանր իրավիճակը կախված է օբյեկտիվ ու […]

Փոփոխական եղանակ

Հայաստանի որոշ շրջաններում սեպտեմբերի 15-ի ցերեկը, շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 15-17-ը առանձին վայրերում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-17-ը կնվազի 5-6 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում սեպտեմբերի 15-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպրոպ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի