Քոչարյանը կվերցնի խորհրդարանը. Ժամանակ
«Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանի երեկվա ասուլիսը մի քանի ուղերձներ էր պարունակում, որոնք ուղղված էին մեծամասամբ Գագիկ Ծառուկյանին: Մինչդեռ Ծառուկյանին մոտ կանգնած թերթի աղբյույրները պնդում են, որ ԲՀԿ-ն կապ չունի եւ չի ցանկանում գործ ունենալ Օսկանյանի հետ:
«Համախմբում»-ը ներկայումս գործում է բացառապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆինանսավորմամբ, եւ եթե վերջինս որոշի վերադառնալ քաղաքականություն, ապա հենց նա կգլխավորի կուսակցության համամասնական ցուցակը: Ի դեպ, դեռ մեկ տարի առաջ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը չի բացառել այդ հնարավորությունը:
«Քոչարյանը իշխանության գալու նպատակ ունենալու դեպքում կարող է դա անել նաեւ խորհրդարանական կառավարման մոդելի դեպքում, գլխավորելով ցուցակն ու վերցնելով խորհրդարանի իշխանությունը»,- դեռ մեկ տարի առաջ ասել է Սողոմոնյանը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: