17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սպառնալիք. Ժամանակ

2009 թվականի մայիսին ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահա­փորձ պատվիրելու մեջ մեղադրվող Արաբկիրի նախկին թաղա­պետ Ալբերտ Երիցյանի (Շտիրլից) որդին` ՀՀ Մաքսային կոմի­տեի նախկին աշխատակից Ռոբերտ Երիցյանը թերթի տեղեկություններով ներկայումս Եվրոպայում է եւ չի բացառվում, որ Խաչատրյանի պաշտոնան­կությունից հետո փորձի 7 տարի առաջ մտածածն ավարտին հասցնել արտերկրում, քանի որ Սերժ Սարգսյանի հետ պայմա­նավորվածություններն այլեւս վավեր չեն:

Ապացույցների ի հայտ գալուց հետո Արաբկիրի նորընտիր թաղապետ Ալբերտ Երիցյանը հրաժարվեց պաշտո­նից, իսկ նրա որդին մինչ օրս գտնվում է հետախուզման մեջ: Հիշեցնենք, որ ըստ մեղադրան­քի` Երիցյանը 150 հազար դոլար էր տվել մահափորձն իրակա­նացնելու համար: Սակայն մա­հափորձից առաջ հայտնաբեր­վել եւ կալանավորվել էին հան­ցագործության կատարողներն ու մասնակիցները, թվով 8 անձ, որոնց թվում նաեւ հանցավոր խմբի պարագլուխ «Մուսկուլ Գագոն` Գագիկ Մաթեւոսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ