01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ուրիխանյանի դեմ դիմումը վարույթ ընդունվեց եւ կասեցվեց

ՀՀ ԱԺ  Էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովն այսօր միաձայն որոշեց վարույթ ընդունել եւ կասեցնել «Analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի նախկին  պաշտպան Սուսաննա Սարգսյանի դիմումն՝ ընդդեմ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Նա շեշտեց՝ Անի Հովհաննիսյանի գործը գտնվում է նախաքննության փուլում: Այդ իսկ  պատճառով հանձնաժողվն […]

Ինջիրլիքի ռազմաբազայի շուրջ թուրք-գերմանական ճգնաժամը խորանում է

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Լեյենը հայտարարել է, որ Գերմանիան հնարավոր է թույլ չտա գերմանական AWACS ինքնաթիռները հետախուզական թռիչքների իրականացնեն Սիրիայի սահմանին: Ինչպես հայտնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը, նախարար Վոն դեր Լեյենը նշել է, որ Գերմանիան նման քայլի կգնա, եթե Թուրքիան Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) պատգամավորներին թույլ չտա այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Լեյենը հիշեցրել է, որ Թուրքիան գերմանացի պատգամավորների այցը […]

Բուժստուգումը պետական աշխատողների համար սոցփաթեթն ավելի արդյունավետ կդարձնի.Արմեն Մուրադյան

«Բուժստուգումը պետական աշխատողների համար սոցփաթեթն ավելի արդյունավետ կդարձնի»,- այս մասին  այսօր Կառավարության նիստից հետո   լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Մենք առողջապահության նոր մշակույթ ենք ներդրել: Տարին մեկ անգամ անհրաժեշտ է հետազոտվել. դա ամենաճիշտ պրակտիկան է:  Այստեղ որպես օրինակ կծառայեն պետաշխատողները: Միայն այն բանից հետո, երբ նրանք ստուգում կանցնեն, նրանց մոտ կակտիվանա մնացած […]

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ Միացյալ Թագավորության Պահպանողական կուսակցության ղեկավարի և երկրի Վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ «Վստահ եմ, որ Ձեր բազմամյա քաղաքական փորձառության շնորհիվ Դուք Միացյալ Թագավորությունը կուղղորդեք զարգացման և բարգավաճման ճանապարհով` դիմագրավելով առկա բոլոր մարտահրավերներին և արձանագրելով նոր հաջողություններ։ Հայաստանը կարևորում է […]

Դայակը լվացքի մեքենայում «լվացել է» 3 տարեկան երեխային

Ամերիկյան Ինդիանա նահանգում ձերբակալվել է 14-ամյա աղջիկը, ով ազատ ժամանակ իբրեւ դայակ էր աշխատում։ Նա 3 տարեկան երեխային մտցրել է լվացքի մեքենան ու միացրել այն։ Նշվում է, որ աղջիկն ընկերներին հրավիրել է տուն, որտեղ աշխատում էր, եւ միասին ալկոհոլ են օգտագործել, ինչից հետո էլ նա նման բան է արել։ Բարեբախտաբար, երեխան ողջ է նացել, նա […]

Ատոմակայանում հանցավոր խումբ է գործել. ԱԱԾ-ի բացահայտումը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերությունում գնումների կազմակերպման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը: ԱԱԾ մամուլի կենտրոնից  հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանը, նույն ընկերության կոմերցիոն տնօրեն Ռ. Մովսեսյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի […]

Բուլղարիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Կարաստամատովին` հայ-բուլղարական հարաբերությունների հետևողական զարգացման գործում նրա ունեցած անձնական ներդրման համար, ընդգծելով, որ վերջին տարիներին երկու երկրների միջև նկատելիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որը ամուր […]

«Սաղս էլ հիվանդ մարդիկ ենք գոնե դեղի փող տան».Կառավարության մոտ դարձյալ թեժ էր /վիդեո/

Այսօր` հուլիսի 14-ին կառավարության նիստի օրը,կառավարության դիմաց կրկին մարդաշատ էր: «Մինչև 2008-թվականը դատով դատաստանով ստացել ենք մեր հասանելիք գումարները,դրանից հետո ոչ-մի լումա չեն տվել վարչապետը 2014 թվականի նոյեմբերին ընդունեց, խոստացավ,որ չբողոքելու դեպքում մինչև 2015-ի մարտ մեր հարցին լուծում կտան,բայց արդեն 2 տարի է`ոչ ընդունւմ է,ոչ էլ ինչ-որ արձագանք տալիս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 2001 թվականին […]

Իրադրությունն առաջնագծում

Հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով է ավելի քան 200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի