08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

«Ստանիսլավսկին գուցե հավատար, բայց ես չեմ հավատում»

Ազգային ժողովում «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ, ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը ելույթով հանդես գալով, ասաց, որ իր դուրը չեն եկել խորհրդարանում հնչող քննդատական ելույթները,  հազար դրամների աղմուկը իր համար զարմանալի է և  ցավոտ:

« Ես չգիտեմ ավելի կարևոր բան, քան բանակի, զինվորի կողքին լինելն է… նախագիծը երկարաժամկետ  լուծումներ է ապահովում զինվորի համար , իսկ անվստահության խնդիրը կարելի է լուծել հասարակական վերահսկողությամբ ու թափանցիկությամբ: Մենք պարտք ունենք զոհվածների ընտանիքների ու հաշմանդամ դարձած զինվորների առաջ: Ո՞ւմ է ձեռնտու, որ այս օրենքը տապալվի, պաշտպանության նախարարո՞ւթյանը, օրենսդի՞րներին»:

Շուշան Պետրոսյանի դիտարկմամբ ՝  ոմանք զինվորների ընտանիքների  վիճակի վերաբերյալ կեղծ, կրակոտ  ելույթներ են ունենում,բայց  այժմ այլ բան են հայտարարում:

«Ստանիսլավսկին գուցե հավատար այդ վիրտուոզ ելույթներին, բայց ես չեմ հավատում»:

Նա շեշտեց, որ աղմուկը հանողը աղմուկ է հանում, ծառայողն էլ լուռ ծառայում է:

 

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ