17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պաշտոնանկությունից առաջ Սերգո Կարապետյանը թանկարժեք բնակարան է գնել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝  ՀՀ գյուղատնտեսության այլեւս նախկին նախարար Սերգո Կարապետյանը մինչեւ պաշտոնանկությունը բավական թանկարժեք բնակարան է գնել Հյուսիսային պողոտայի Արամի 48 հասցեում գտնվող էլիտար շենքում: Այս հասցեի բնակարանների 1 քառակուսի մետրի արժեքը սկսվում է հազար յոթ հարյուր դոլարից: Իսկ մեկ բնակարանի միջին արժեքը կազմում է մոտ կես միլիոն դոլար: Ուշագրավ է նաեւ այն, որ Սերգո […]

Վերաբաշխումնե՞ր. Հայկական Ժամանակ

Իշխանական կուլիսներում կարծիքներ են շրջանառվում, որ Կարեն Կարապետյանը տնտեսության զարգացման ու ազատականացման հայտարարությունների ներքո կարող է սկսել բիզնեսի եւ տնտեսական հնարավորությունների լուրջ վերաբաշխում։ Խոսքը վերաբերվում է հատկապես ներկրման քվոտաներին ու վերահսկողության վերաբաշխմանը։ Ներկայումս մասնավորապես ներմուծման ոլորտում գործում են մի քանի «կարգոներ», որոնք իրականացնում են փոքր ու միջին ներմուծողների ապրանքների տեղափոխում եւ մաքսազերծում, դրա դիմաց ստանալով […]

Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն է․ 168 ժամ

Մեր տեղեկություններով, Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն է: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանին հրահանգել են հնարավորինս արագ ավարտին հասցնել նախարարությունում կիսատ թողած աշխատանքները եւ պատրաստվել հեռանալ: Նախարարի պաշտոնակատարն ինքը կարծես չի հերքում անկայուն իրավիճակի առկայությունը: Սրա վկայությունն են Հասմիկ Պողոսյանի տրամադրության   վերջին օրերի ընդգծված անբարյացակամ դրսեւորումները լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ով  անսովոր լռության շղարշի տակ է պահում սեփական […]

Մերկելը` պարտությունից հետո. արդյո՞ք կառաջադրի իր թեկնածությունը գալիք ընտրություններում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ սեպտեմբերի 18-ին Բեռլինում տարածաշրջանային խորհրդարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած «Քրիսոտնեա-դեմոկրատական» կուսակցությունը ամբողջ պատմության մեջ ամենավատ ցուցանիշը գրանցեց՝ հավաքելով ձայների 17.6%-ը: Իսկ սոցիալ-դեմոկրատները, որի հետ Մերկելի կուսակցությունը կոալիցիա է կազմել հավաքել է ձայների 21,6%-ը, ուստի կոալիցիային չի հաջողվել հավաքել անհրաժեշտ ձայներ: Բեռլինի […]

Սրտատրոփ սպասում` պաշտոնանկնությունները տակից կանի․ Հրապարակ

Գլխավոր դատախազությունում սրտատրոփ սպասում են, թե ինչ կադրային փոփոխություններ է անելու Արթուր Դավթյանը: Նա արդեն մտել է գլխավոր դատախազի դերի մեջ, ինքնահաստատվել, մի քիչ էլ զարմացել նոր պաշտոնով: Սակայն կադրային փոփոխություններ դեռ չի շտապում անել: Ի տարբերություն Կոստանյանի` նա լավ դիվանագետ է եւ իր պաշտոնավարման ընթացքում կխուսափի կտրուկ քայլերից, ամեն ինչ կանի կամաց, ծածուկ, տակից: […]

Պատգամավորները եթերում ծեծել են իրար /վիդեո/

Ուկրաինայի Ռադայի երկու պատգամավորներ “Вечерний прайм” հաղորդաշարի ժամանակ դաժան ծեծի են ենթարկել իրար։ Հաղորդման մասնակիցները շտապ միջամտել են ու բաժանել պատգամավորներին, որոնք նաեւ իրար վիրավորական խոսքեր են ասել։

Հայտնի սուպերմոդելը հարվածել է երկրպագուին /ֆոտո, վիդեո/

Միլանում տեղի ունեցած բարձր Նորաձեւության շաբաթվա ընթացքում հայտնի մոդել Ջիջի Հադիդը հարվածել է երկրպագուին։ Մինչ մոդելը սելֆի էր անում մեկ այլ երկրպագուի հետ, երիտասարդը մոտեցել է մոդելին ու բռնել նրա ձեռքերը։ Մոդելը արմունկով հարվածել է նրան ու վիրավորել՝ ասելով․ «Ով է այս կեղտի կտորը»։ Անվտանգության աշխատակիցներն անմիջապես հեռացրել են մոդելին։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մեգապոլիսների առարկայական առաջին օլիմպիադայի Երևանի թիմի անդամներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մոսկվայում առաջին անգամ անցկացված Մեգապոլիսների առարկայական օլիմպիադայի Երևանի թիմի անդամներին, ովքեր թիմային հաշվարկով գրավել են պատվավոր 2-րդ հորիզոնականն ու արժանացել համապատասխան գավաթի և դիպլոմի։ Ընդ որում, անհատական արդյունքներով երևանցի աշակերտները նվաճել են 4 արծաթե և 2 բրոնզե մեդալներ: Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Արտաշես Շահինյանի անվան […]

Հատուկ կարիքներով շուրջ 300 երեխա այցելել է Կենդանաբանական այգի

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ մայրաքաղաքում բնակվող հատուկ կարիքներով շուրջ 300 երեխա ծնողների ուղեկցությամբ այցելել է Երևանի կենդանաբանական այգի: Շրջելով վերակառուցված այգում՝ երեխաները փորձել են նաև ինքնուրույն կերակրել կենդանիներին: «Եռօրյա ծրագրի նպատակն էր սեր և հետաքրքրություն սերմանել երեխաների շրջանում բնության հանդեպ: Մեր կողմից նմանօրինակ նախաձեռնությունները կլինեն շարունակական», – նշել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված