01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթեր Յունայթեդում կնշի իր նորամուտը

Արդեն հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմն անգլիական «Ուիգանի» հետ ընկերական խաղում:Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը ևս ներառվել է Մոուրինյոյի թիմի մեկնարկային կազմում եւ նորամուտը կնշի Անգլիայի 20-ակի չեմպիոնի կազմում: «Մանչեսթեր Յունայթեդի»  մեկնարկային կազմում ներառվել են սույն ֆուտբոլիստները՝  Սեմ Ջոնսոն, Ֆսու-Մենսա, Էրիկ Բայի, Դեյլի Բլինդ, Լյուկ Շոու, Միկայել Կարիկ, Անդեր Հերերա, Հենրիխ Մխիթարյան, Ջեյսի Լինգարդ, Մեմֆիս Դեպայ, […]

Հայտնի է Թուրքիայում հեղաշրջման փորձի հեղինակը

Նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի հեղինակը գնդապետ Մուհարրեմ Քյոսեն է, ով վերջերս հեռացվել էր ԶՈՒ գլխավոր շտաբի խորհրդականի պաշտոնից: Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը: Շարժման կազմակերպման մեջ մեղադրվում են նաև գնդապետ Մեհմեթ Օղուզ Աքքուշը, մայոր Էրքան Աղըրը, փոխգնդապետ Դողան Ույսալը: Նշվում է, որ շարժման կազմակերպիչների խումբն, ընդհանուր առմամբ, բաղկացած […]

Արցախի Հանրապետության վարչապետն ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 15-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների և Ստեփանակերտ քաղաքի ու ԱՀ շրջանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Ա. Հարությունյանը նշել է, որ ստեղծված կայուն համագործակցությունը զարգացման լուրջ հեռանկարներ է բացում՝ նոր ծրագրերի իրականացման և գործնականում ավելի […]

Ջերմաստիճանը կբարձրանա

Հուլիսի 18-20-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում սպասվում է 38-39 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: «Հայպետհիդրոմետ»-ը խորհուրդ է տալիս խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից եւ ֆիզիկական ակտիվությունից:

Հայաստանն ապրում է խորհրդային ռեժիմով. տնտեսագետ

Հայաստանի հեռանկարային շուկաները գտնվում են ոչ թե Ռուսաստանում, այլ ավելի շատ Մերձավոր Արեւելքում եւ Եվրոպայում: Այս մասին, այսօր՝  լրագրողների հետ հանդիպման ժամանակ. նշեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: Ըստ տնտեսագետի՝   դա նշանակում է՝  Հայաստանի տրանսպորտային ուղիները պիտի ինտեգրված լինեն այդ տարածքներին: «Հայաստանում քիչ բան է փոխվել, հարեւան երկրներում՝ շատ: Նրանք ունեն այլընտրանքային հնարավորություններ, ինտեգրված են այլ […]

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ազատվել է գերությունից

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը  թուրքական օդային ուժերի կողմից իրականացված օպերացիայի ժամանակ ազատվել է գերությունից: Նրան այժմ տեղափոխել են անվտանգ վայր: Ինչպես հաղորդում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը,  Աքարը առևանգվել էր այս գիշեր Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարած զինվորականների խմբի կողմից և տեղափոխել մայրաքաղաք Անկարայում գտնվող  Աքընջը օդային բազա: […]

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այսօր տեղի է ունեցել ՀՀ Նախագահի հանդիպումը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ: Քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը և դրա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Սիրո պատմությունից մինչև ապրիլյան պատերազմ. գեղեցիկը միշտ հաղթում է/վիդեո/

Արվեստը և զգացմունքը միացրել են երկու հրաշալի մարդկանց և արդյունքում ձևավորվել է երջանիկ մի ընտանիք, որտեղ թագավորում է նվիրումը: Գեղանկարիչ Արամ Մարգարյանի և Վարդուհի Սուքիասյանի ընտանիքը առանձնանում է նաև գեղեցիկի հանդեպ ինքնատիպ սիրով, որը արտահայտվում է այս երկու զգացմունքային մարդկանց ստեղծագործություններում: Չորացրած ծաղկաթերթերը բույր ու դիմագիծ են հաղորդել Տերյանի, Սևակի, Կարեն Դեմիրճյանի  և հայ ժողովրդի […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 170 կրակոց

Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 23 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 170 կրակոց, այդ թվում դիպուկահար զենքերից շուրջ 35 անգամ: Այս մասին տեղեկանում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և […]

Խաչփառ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը

Արարատի մարզի Խաչփառ գյուղում բնակիչները փակել են ճանապարհը: Հիշեցնենք՝ Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչները Գետաշեն թաղամասում բողոքի ակցիա էին նախաձեռնել՝ պահանջով՝ լուծել իրենց համայնքի` դեպի Երևան սպասարկող տրանսպորտի խնդիրը:   Բնակիչները գետաշեն թաղամասից երթով շարժվել են դեպի հարևան Խաչփառ գյուղ, որտեղ գտնվում է 35 համարի երթուղային ավտոբուսի վերջին կանգառը` պահանջելով երթուղին հասցնել մինչև Գետաշեն թաղամաս:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի