Ոստիկանը չի հայհոյել. պարզաբանում /վիդեո/
Armtimes.com կայքը տեղեկատվություն էր տարածել, թե Երևանի Զաքյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կարգավորելիս ճանապարհային ոստիկանը հայհոյել է վարորդներից մեկին: Ճանապարհային ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հայտնել էինք, ճանապարհային ոստիկաններն անհատական տեսախցիկներ են կրում, որոնք տեսաձայնագրում են ծառայության ողջ գործընթացը՝ առանց կրճատումների ու խմբագրումների: Ներկայացնում ենք խնդրո առարկա «միջադեպի» տեսաձայնագրությունը:





































