27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այսօր Հաշմանդամների միջազգային օրն է

1992 թվականին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 3-ը հռչակել է Հաշմանդամների միջազգային օր (International Day of Persons with Disabilities): Օրվա նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների մասին բնակչության տեղեկացվածության մեծացումն է, նրանց աջակցությունը եւ հասարակական կյանքին ընդգրկելը:

Աշխարհում հաշմանդամություն ունեցող գրեթե 1 մլրդ մարդ է ապրում (դա կազմում է աշխարհի բնակչության մոտ 15 տոկոսը), որոնք բախվում են ֆիզիկական, սոցիալ-տնտեսական եւ վարքագծային խոչընդոտների, ինչը նրանց զրկում է լիարժեք կյանքով ապրելուց եւ հասարակության մյուս անդամների հետ հավասար իրավունքներից: Հաճախ նրանք կրթության, զբաղվածության, առողջապահության եւ սոցիալական ու իրավական աջակցության համակարգին հավասար հասանելիություն չունեն:

2016 թվականի հուլիսի 1-ի տվյալներով՝ Հայաստանում գրանցված է հաշմանդամություն ունեցող 202,839 քաղաքացի, որոնցից 98,458-ը կանայք են: Դա կազմում է երկրի բնակչության ընդհանուր թվի 6.7 տոկոսը: Վերջին տվյալներով՝ Հայաստանում կա նաեւ 8016 հաշմանդամ երեխա (երկրի բոլոր երեխաների 4 տոկոսը), որոնցից 2514-ը աղջիկներ են:

10,227 (5 տոկոս) մարդ ունի հաշմանդամության առաջին կարգ, 79,164-ը (39 տոկոս)՝ երկրորդ կարգ, իսկ 105,432-ը (52 տոկոս)՝ երրորդ կարգ: Հաշմանդամություն ունեցող 26,118 (12.9 տոկոս) մարդ 18-40 տարեկան է, 101,098 (49.8 տոկոս) մարդ 40-ից մինչեւ 63 տարեկան է, իսկ 67,690 (33.3 տոկոս) մարդ կենսաթոշակային տարիքի է:

Հայաստանում նախատեսվում է մոտ ապագայում ներդնել Միջազգային գործառնության որակավորում, որի շնորհիվ հնարավոր կլինի հաշմանդամություն ունեցող եւ չունեցող մարդկանց շրջանակն ընդլայնել, որոնք կկարողանան առողջության պահպանման զանազան ծառայություններ ստանալ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ