09 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Փոփոխություններ պետք է արվեն, այլապես անկայունություն կսկսվի»

«Ենթադրում եմ, որ մեր երկրում պետք է փոփոխություններ լնեն, քանի որ մեր երկրի  վիճակն  իսկապես վատ է: ՀՀԿ համագումարի ժամանակ, սակայն, չասվեց, թե ինչու է մեր վիճակն այսքան վատ, ովքեր են մեղավոր դրա համար, ու փոփոխություններ ու ինչ կոնկրետ քայլեր պիտի արվեն», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ […]

Ամուսնացա, բաժանվեցի, երջանիկ եմ․ այդ ո՞ւմ նկատի ունեիք․ Պուտին /վիդեո/

Ուրախների եւ հնարամիտների ակումբը 55 տարեկան է։ Հոբելյանին նվիրված խաղին ներկա է եղել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու շնորհավորական խոսք ասել՝ նաեւ կատակելով։ Հիշեցնենք նաեւ, որ խաղին հաղթանակ տարած թիմերից մեկը Հայաստանը ներկայացնող «Նոր հայեր» թիմն էր։

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2500 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ), ձեռքի հակատանկային (2 արկ) ու հաստոցավոր ավտոմատ (5 արկ) […]

Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 2018թ.-ի գագաթաժողովը

Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթաժողովը միաձայն որոշում ընդունեց 2018թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովն անցկացնել Հայաստանում: Որոշման կայացմանը հաջորդեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը, որի ընթացքում նա, դիմելով ֆրանկոֆոն երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալական ուղերձը.   «Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթաժողովի մեծարգո նախագահ, Մադագասկարի մեծարգո Նախագահ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և […]

Ավտոճանապարհներին մերկասառույց է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ նոյեմբերի  27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի ավտոճանապարհներին  մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում […]

Որտեղ է ապրում Աստված

Ի՞նչ նմանություն կա Աստծու տաճարի և մեհյանների միջև: Արդարև, մենք ենք կենդանի Աստծու տաճարը, ինչպես Աստված ինքն ասաց. «Պիտի բնակվեմ նրանց մեջ և պիտի ապրեմ նրանց հետ: Ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք՝ իմ ժողովուրդը»: Ահա թե ինչու Աստված հրահանգում է մեզ. «Անջատ և հեռու կացեք հեթանոսներից, մի դիպչեք պիղծ բաներին, և ես կընդունեմ […]

Կիրակնօրյա աղոթք

Կիրակնօրյա Աղոթք Նայիր, Տեր, քաղցրությամբ դառնացնողիս, Տեր իմ և Աստված իմ, Հիսուս Քրիստոս: Մի բարկանա ինձ վրա, Տեր իմ, իմ բազում մեղքերի համար, և մի մերժիր իսպառ Քո ձեռքի գործիս. Ինձ թող չհասնի անոխակալիդ ցասումը, և մի անտեսիր տարակուսածիս, Տեր ներող և անհիշաչար: Հիշիր, մարդասեր, մեղքով վտանգվածիս և ողորմությամբ պատիր վիրավորվածիս խոցերը, քանի որ մեղքի […]

Ով է Քրիստոսը

Քրիստոսն ինքը տեսանելի պատկերն է աներևույթ Աստծու, Հոր Որդին՝ ծնված բոլոր արարածներից առաջ. որովհետև Աստված նրանով ստեղծեց ամեն բան երկնքում թե երկրի վրա, երևելի թե աներևույթ… Նրա ձեռքով և նրա համար ստեղծվեց ամեն ինչ: Նրա գոյությունն ամեն բանից առաջ է, և ամեն բան նրանով է գոյացել:  Նա է գլուխը մարմնի, որ եկեղեցին է: Նա է […]

Հրդեհվել է «Նիվա» մեքենան ու մոտակայքում կուտակած 2 տոննա խոտի դեզը

Նոյեմբերի 26-ին, ժամը 13.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի թիվ 9 փողոցի 5-րդ տան բակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.52-ին, մարվել՝ 14.29-ին: Այրվել է Ս. Թ.-ին պատկանող 9 փողոցի թիվ 5-րդ տան բակում կայանած «Վազ-2121» մակնիշի 34 LN 738 պ/հ ավտոմեքենան և […]

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ֆիդել Կաստրո Ռուսի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Կուբայի պետական խորհրդի նախագահ, Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրո Ռուսին՝ եղբոր՝ Ֆիդել Կաստրո Ռուսի մահվան կապակցությամբ, ցավակցություն ու զորակցություն հայտնել նրան և Կուբայի բարեկամ ժողովրդին: «Ֆիդել Կաստրոյի դերն ու նշանակությունը Կուբայի նորագույն պատմության մեջ, իրոք, դժվար է գերագնահատել: Սա ծանր կորուստ է Կուբայի ժողովրդի համար, որն անկեղծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի