14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պատգամավորները չկատարեցին Փոստանջյանի կոչը

Նախքան Ազգային ժողովում հերթական նիստի մեկնարկը օրակարգի վերաբերյալ խոսելիս «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կոչով դիմեց գործընկերներին: Նա հիշեցրեց, որ ներկայացրել է «Ժողովրդի ապստամբության իրավունքի վերաբերյալ» հայտարարությանը, սակայն Պետա-իրավական հարցերի հանձնաժողովը դրական վերաբերմունք չի ցուցաբերել: «Կարծում եմ, որ պետք է կողմ քվեարկենք ու քննարկենք ժողովրդի ապստամբության իրավունքը: Ապստամբություն տեղի ուենցավ ամառը, ու անողները սոցիալական հանրության ներկայացուցիչներն էին, ովքեր ներկայացնում էին արցախյան պատերազմը:

Մենք պիտի դասեր քաղենք»,-ասաց նա, ապա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հայաստանի պետական պարտքը 600 միլիոն դոլարի է հասել, պարտքերի տակ է ժողովուրդը, և նոր ապտսմաբությունը չի կարելի բացառել: Այդ իսկ պատճառով էլ պետք է քննարկել այդ հայտարարությունը:

Հարցը դրվեց քվեարկության և չընդունվեց 27 կողմ, 69 դեմ և 4 ձեռնպահ արդյունքով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ