14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հանրաքվեն տապալվեց. Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել

Նախօրեին Իտալիայում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե է անցկացվել, որի ժամանակ իտալացիները ոչ են ասել վարչապետ Մաթեո Ռենցիի առաջարկած փոփոխություններին:

Իտալացիների 60 տոկոսը ոչ է քվեարկել, երկրի իշխանություններն արդեն ընդունել են իրենց պարտությունը, հայտնում է РИА Новости-ն:

 

Սահմանադրական փոփոխություններով առաջարկվում էր կրճատել երկրի սենատի թե անդամների թիվը, թե լիազորությունները:

Ավելի վաղ Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ եթե ինքը պարտվի, «դա կլինի իմ քաղաքականության տապալումը»: Այժմ` պարտությունից հետո, Ռենցին հրաժարական է տվել:

«Ես պարտվեցի, իտալական քաղաքականության մեջ ոչ ոք երբեք չի պարտվում, իսկ ես ուրիշ եմ»,- ասել է նա` նշելով, որ ինքն արել է այն ամենը, ինչ կարող էր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ