09 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում

Նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վալադիմիր Գասպարյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, գլխավոր ու մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետեր: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ համակարգի գործունեության գլխավոր ուղղություններով կատարված աշխատանքին՝ նկատելով, որ չնայած առկա ձեռքբերումներին, մի շարք ոլորտներում անհրաժեշտ է ուժեղացնել   կատարողական կարգապահությունը, բացառել օրինազանցության ցանկացած դրսևորում, անել […]

Վրաերթի է ենթարկել 23-ամյա հղի կնոջ եւ դիմել փախուստի

Նոյեմբերի 25-ին, ժամը 20.40-ին, Երեւանի Առաքելյան փողոցի թիվ 1/1 տան մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հղի կնոջ՝ 23-ամյա Աննա Գ.-ին: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել է հիվանդանոց: Քննությունը վարում է ՃՏՊ գործերով հետաքննության եւ վարչական վարույթի իրականացման բաժինը:

ԱՄՆ-ում տոնում են Ֆիդել Կաստրոյի մահը /վիդեո/

Մայամիում, որտեղ ավելի քան 1.2 միլիոն կուբացի փախստական է ապրում, նախօրեին տոնակատարություններ են եղել, մարդիկ շնորհավորել են իրար: Իսկ նման ոգեւորության պատճառը Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահն է: Համացանցում էլ ակտիվ է «Կաստրոն մահացավ, Մայամին ապրում է» արտահայտությունը… Հիշեցնենք, որ նախօրեին մահացել է Ֆիդել Կաստրոն, ով 90 տարեկան էր: Կաստրոյին ողջ կյանքի ընթացքում փորձել […]

ՀՀԿ գործադիր մարմնի նոր կազմը. ներկա ու նախկին վարչապետերը՝ կազմում

ՀՀԿ գործադիր մարմինն այսուհետ կունենա 21 անդամ: Նման առաջարկով կուսակցության 16-րդ համագումարի ժամանակ հանդես եկավ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրանք են՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան, Վահրամ Բաղդասարյան, Գագիկ Բեգլարյան, Ռուբիկ Թադևոսյան, Մուշեղ Լալայան, Կարեն Կարապետյան (պատգամավոր), Կարեն Կարապետյան (վարչապետ), Հրանուշ Հակոբյան, Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Մինասյան, […]

Պարտավոր ենք կուսակցական աշխատանքներում ավելի ազնիվ և նվիրված լինել

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթը ՀՀԿ 16-րդ համագումարում   Մեծարգո Նախագահ, հարգելի կուսակիցներ, հյուրեր։ Հանրապետական կուսակցության նախորդ համագումարից հետո ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն ակտիվ գործունեություն է ծավալել ինչպես կուսակցական աշխատանքի, այնպես էլ միջազգային համագործակցության, հանրապետության ներքին կյանքին առնչվող ոլորտներում։ Մեր կազմակերպությունը շարունակում է համալրվել նորանոր անդամներով։ Երիտասարդներ` հասարակության բոլոր խավերից, […]

Սերժ Սարգսյանը վերընտրվեց

ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ հաստատվեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հաշվետվությունը: Քվեարկությամբ հաստատվեց նաև վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, ՀՀԿ կանոնադրությունում և ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունումը: Ապա սկսվեց ՀՀԿ նախագահի և ՀՀԿ գործադիր մարմնի անդամների ընտրությունը: ՀՀԿ նախագահի միակ թեկնածուն ներկայիս ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ հաշվի […]

Ուրախ եղեք

Միշտ ուրախ եղեք Տիրոջով. նորից եմ ասում՝ ուրախ եղեք: Բոլորի հանդեպ ազնիվ եղեք: Շուտով գալիս է Տերը: Թող որևէ բան չմտահոգի ձեզ, այլ ձեր աղոթքների և աղաչանքների մեջ գոհունակ սրտով միշտ Աստծուց խնդրեցեք այն, ինչի կարիքն եք զգում, և այն ժամանակ Աստծու խաղաղությունը, որ մտքով հնարավոր չէ հասկանալ, խաղաղ կպահի ձեր սրտերն ու մտքերը, որոնք […]

Արտակ Սարգսյանը հերքում է «Աշտարակ կաթը» գնելու լուրերը

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Սաս»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց լուրերը, թե գնել է «Աշտարակ կաթ» ընկերությունը, որը, հիշեցնենք, սնանկ է ճանաչվել: «Չեմ գնել, ցանկություն էլ չունեմ»,-նկատեց նա:

Փոփոխությունները ներկայացնելու են՝ ինչպիսի Հայաստան ենք երազում

«Հանրապետական կուսակցության ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծն ուղղված է կուսակցության պլատֆորմի և բովանդակության ուժեղացմանը` այն դարձնելով առավել գաղափարական»,- ՀՀԿ 16-րդ համագումարում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ ծրագրային առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են հետևյալ հանգամանքներով. առաջին` ՀՀ նոր սահմանադրությամբ ամրագրվում է խորհրդարանական կառավարման համակարգում քաղաքական հիմնական դերակատարների` քաղաքական կուսակցությունների դերը, որոնց ներկայանալիության […]

Պուտինը Սթիվեն Սիգալին ՌԴ անձնագիր է հանձնել /վիդեո/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է հոլիվուդյան հայտնի դերասան Սթիվեն Սիգալին եւ հանդիպման ընթացքում նրան ՌԴ անձնագիր հանձնել: Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիգալը հայտարարել էր, որ ցանկանում է մշտական բնակություն հաստատել Ռուսաստանում:   Մանրամասները` տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի