26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Առանց հեքիաթի մեծացած մարդը վտանգավոր է»

<<Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ սփյուռքը ցանկանա ներդրումներ անել>>, -այսօր այսպիսի կարծիք հայտնեց  Կարեն Կարապետյանը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկմանը:

Վարչապետը կարծում է՝  ռեգուլյար սփյուռքին դիմել որպես բարեգործության աղբյուր, անհեռանկարային է եւ դիպչում է մեր ինքնասիրությանը:

Քննարկումը վարող Մարկ Գրիգորյանն ընթերցել է դերասանուհի Արսինե Խանջյանի քննադատությունը՝ Հայաստանում մենաշնորհների առկայության, օրենսդրության բացերի մասին, ի պատասխան Կարապետյանը նշել է, որ այդ հարցեր ուշադրության արժանի են:

Հարցին, թե որ խնդիրներն են խանգարում Հայաստան-սփյուռք կապերին, Կարապետյանն ասել է. «Կոնտակտը պետք է ստեղծենք, ռեգուլյար հիմքով, որպեսզի մեկս մյուսին լսենք եւ հասկանանք»:

Հարցին, թե ինչպես է պատկերացնում Հայաստանը 20 տարի անց, վարչապետը պատասխանել է. «Անկախ, անվտանգ, արդար եւ ինտելեկտուալ»:

Հարցին, թե որն է ձեր երազածհԱընդդիմությունը, վարչապետը պատասխանել է. «Ինտերեկտուալ ընդդիմությունը»։

Ֆեյսբուքյան մեկ օգտատիրոջ հարցի էլ, թե հավատում է հեքիաթների, վարչապետը պատասխանել է. «Առանց հեքիաթի մեծացած մարդը վտանգավոր է»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ