15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«ՀՀԿ-ականների մոտ նկատել եմ փոխվելու ցանկություն»

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակում  կազմակերպված քննարկման ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղեցին՝  ինչու որոշեց անդամակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

«Հաշվի առնելով ՀՀԿ բավականին ցածր վարկանիշը, ինչպիսի՞ մեխանիզմ եք պլանավորում կիրառել արմատական փոփոխության համար, օրինակ՝ քրեական գործեր հարուցել ապօրինի գործող իշխանության հանդեպ»,-հարցրեցին դահլիճից:

Կարեն Կարապետյանը նշեց, թե ինքը 7 կետով բացատրել է դրդապատճառները և իր մոտիվացիան, թե ինչու է ՀՀԿ ընդունվել, ինչն ըստ նրա՝ տրամաբանական էր:

«Անկեղծ եմ ասել, ինչ-որ ասել եմ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է քրեական գործեր հարուցելուն, ապօրինի հարստացմանը և այլն, Կարեն Կարապետյանը նշեց, թե դրանք այնպիսի գործընթացներ են, որ անելու էր անկախ իր՝ ՀՀԿ անդամակցությունից:

«Որովհետև անհրաժեշտությունը կա հասարակության մեջ»,-ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ են անելու, որ «ՀՀԿ-ն հաղթի», վարչապետը նշեց, որ այդ հարցին պատասխանել է իր 7 կետում:

«Իսկ պատճառներից մեկը. ՀՀԿ-ականների հետ մեր շփման ժամանակ, իրենց մեջ, կուսակցության մեջ նկատել եմ ցանկություն՝ առաջին հերթին փոխվելու և փոխելու: Կստացվի՞՝ ժամանակը ցույց կտա, իսկ անհրաժեշտություն կա՞, միանշանակ կա»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ