27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե ստվերի դեմ չպայքարենք․․․

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակում Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

Օատասխանելով այն հարցին, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում կարճ ժամանակահատվում կենսագործել իր ծրագիրը, վարչապետը նախ անդրադարձավ ներկայացրված երկարաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին և ասաց, որ կարճաժամկետ ծրագիրը ցույց կտա, թե որ ոլորտներում ինչպես են պատկերացնում շարժվել առաջ, իսկ երկրորդ փուլը կառավարության երկարաժամկետ տեսլականն է։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են երկու փուլով ծրագիր ներկայացրել, վարչապետը պատասխանեց. «Առաջինը ներկայացրել ենք կարճաժամկետ ծրագիր, որպեսզի հնարավոր օպոնենտները չասեն, թե դուք ի՞նչ գիտեք՝ 2017 թվականի ապրիլից հետո կլինե՞ք, թե ոչ, բայց մյուս կողմից հնարավոր չէ վեցամսյա ժամկետում կառավարել՝ հեռակա նկարագիր կամ նպատակ չունենալով»,-ասաց նա և նշեց, որ դիտարկելու են 2014 թվականին ընդունված ռազմավարությունը և կարիք լինելու դեպքում ադապտացնելու և փոխելու են այն:

«Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն է արդար, հավասար մրցունակ դաշտ ստեղծելը: Տարբեր ռեյտինգներով, տարբեր հարցումներով ամենաերջանիկ երկրների թվում գտնվում են այն երկրները, որոնք որ ստեղծել են մաքսիմալ բարենպաստ պայմաններ աշխատող մարդու համար, հավելյալ արժեք ստեղծող, ստեղծագործ մարդու համար: Այդ երկրներ մեջ չկան երկրներ, որոնք ունեն նավթ, գազ կամ այլ պաշարներ: Այդ իսկ պատճառով, առաջին խնդիրը՝ մենք պետք է ստեղծենք արդար, մրցունակ, հավասար պայմաններ աշխատող մարդու համար»,-ասաց նա և նշեց, որ դա այդուհանդերձ բավարար չէ տնտեսությունն աշխուժացնելու համար:

«Մենք պատրաստ ենք մեր վրա վերցնել որոշակի խթանողի դերակատարում, այսինքն՝ կփորձենք բիզնեսի հետ համատեղ մասնակցել, ինչը տարբեր բանաձևեր ունի, որ բիզնեսը աշխուժանա, ոգևորվի և հավատա»,-ասաց նա՝ նշելով, որ այնուամենայնիվ դա, իր պատկերացմամբ, շատ դեպքերում այդքան էլ պետության գործառույթը չէ։

Վարչապետը նշեց, որ առաջնահերթ ծրագրերի մեջ քննարկվում են նաև հարկային բարեփոխումները և գտնում են, որ պարզեցման խնդիր կա։

Անդրադառնալով Հարկային օրենսգրքի ընդունման վերաբերյալ քննադատություններին, նա ասաց, որ ընդդիմախոսների մոտ այնպիսի վերաբերմունք կա, թե սպիտակ դաշտում աշխատողների բեռը բարձրացնում են, ստվերին նկատմամբ վերաբերմունք ցույց չեն տալիս:

«Գուցե դրա մեջ որոշակի ճշմարտություն լինի, սակայն մենք ակնհայտ հասկանում ենք, որ եթե ստվերի դեմ չպայքարենք, չբերենք սպիտակ դաշտ, մենք ապագա չունենք: Կարծում եմ, որ մեր առաջ դրված առաջնային խնդիրն այն է, որ կարողանանք հասարակության հետ հետադարձ կապ ստեղծել, և ազդակները, որ ուղարկում ենք հասարակությանը, որոշակի ոգևորություն առաջացնեն»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ