10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը /ֆոտո/

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նստաշրջանում քննարկվել են ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաև Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված առաջնահերթությունները: Նիստի օրակարգում […]

Հայտնաբերվեց Այգաբաց գյուղի տներից մեկի բակում

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հոկտեմբերի 13-ին, ժամը 8.45-ին, Այգաբաց գյուղի տներից մեկի բակից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սամվել Ե.-ին, որը հունիս 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով: […]

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է: Այս մասին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով քննարկումից հետո ընդլայնված նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք հետաձգել ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Օրակարգից հարցը հանվել է։ Այդ հարցին կանդրադառնանք  տարվա վերջին՝ Ռուսաստանում»,- ասել է նա։

Ուրախ եմ, որ կան մարդիկ, ում ահազանգներն ավելի լուրջ են ընկալվում. պատգամավորն` առաջին նախագահից (վիդեո)

«ԵԱՏՄ-ի անդամակցության օրերից պիտի ասենք, որ եղել են կանխատեսումnեր, որ տնտեսական զարգացման համար մենք վատ ուղի են ընտրել»,-Henaran.am_ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն` անդրադառնալով առաջին նախագահ ու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ահազանգին, թե ՀՀ-ին դեֆոլտ է սպառնում: «Այն ժամանակ բոլորը փորձում էին ապացուցել, որ մենք պատրաստ չենք մեծ եվրոպական շուկա գնալու, […]

Վարչապետն ընդունել է Ռոստովի նահանգապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ պարոն Գոլուբևի մասնակցությունը Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին նոր թափ կհաղորդի  տարածաշրջանային փոխգործակցությանը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ առկա է տնտեսական փոխգործակցության ընդլայնման մեծ ներուժ, ինչի իրացման նպատակով հայկական կողմն առաջիկայում ռուս գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ: Կառավարության ղեկավարը հեռանկարային է […]

Ֆրանսիայի Սենատի որոշումը ցույց տվեց, որ Անկարայի ժխտման և շանտաժի քաղաքականությունը կործանման է մատնված․ Շարմազանով

Ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ՝ Ֆրանսիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին, պայքարում է քսենոֆոբիայի և մարդկության դեմ հանցագործությունների դեմ։ Այդ մասին, մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հիշյալ բանաձևը վերահաստատեց, որ մարդկության դեմ հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, ավելին՝ Եվրոպայում ժխտման քաղաքականության […]

Թուրքիան փորձում է մտերմանալ ՌԴ-ի հետ

2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական ԶՈւ կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունները կտրուկ վատացան: Թուրքական տնտեսությունը հայտնվեց փակուղում և իրավիճակը փրկելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն որոշեց առաջին քայլն իրականացնել առկա իրավիճակը փոխելու համար ու ներողության ուղերձ ուղղարկեց ՌԴ նախագահին: Էրդողանի քայլը տվեց իր պտուղները. ռուս-թուրքական հարաբերությունները սկսեցին դանդաղորեն վերականգնվել: Թույլատրվեց ռուս […]

ԱԺ նախագահը ներկա է գտնվել «Անկախություն» խորագրով ցուցահանդեսին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 14-ին այցելել է Ժամանակակից արվեստի թանգարան: ԱԺ նախագահը թանգարանի տնօրեն Նոնա Ավետիսյանի եւ «Շեդեվր» պատկերասրահի հիմնադիր Սարգիս Գրիգորյանի ուղեկցությամբ ծանոթացել է «Բարձր արվեստ» կերպարվեստ կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Անկախություն» խորագրով ցուցահանդեսի աշխատանքներին: Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված են դասական եւ ժամանակակից հեղինակների 100-ից ավելի ստեղծագործություններ: Նկարներից բացի գործում են նաեւ գրաֆիկական […]

Նախարարության տրամադրած ավտոբուսները վթարից տուժածներին կտեղափոխեն իրենց բնակավայրեր

ՌԴ Բեսլան քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած  ուղևորները հատուկ չվերթով վերադառնում են Երևան։ Նույն օդանավով Երևան է տեղափոխվում նաև վթարի հետևանքով զոհված Յուրի Պողոսյանի աճյունը։ Ինքնաթիռը օդ է բարձրացել Երևանի ժամանակով ժամը 17:50-ին: Վայրէջքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է մոտ 1,5 ժամից։ Ուղևորների դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում: ՀՀ տրանսպորտի, կապի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի