27 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

1000 դրամի հավաքագրումը կամավորությամբ չի լինի

Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության հանձնաժողովն այսօր քննարկում էր «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը, որը ներկայացվելու է խորհրդարան երկրորդ ընթերցմամբ քննարկման համար: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ պահպանվելու է պարտադիր բաղադրիչը:

Ըստ նրա` նախատեսվում է հիմնադրամում հավաքել 4,5 մլրդ դրամ: Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ պետք է հավաքրումը լինի կամավորությամբ: Նախարարը հիշատակեց «Մարտիկ» հիմնադրամն ու հայտնեց, որ դրանում կամավոր սկզբունքով հաջողվել է  հավաքել  մոտ 1,2 մլրդ դրամ, որը ներկայիս նախագծով նախատեսածից մի քանի անգամ պակաս է:

«Այդ գումարներն անձեռնամխելի են, ինչպես կանոնադրությամբ գոյություն ունեն, և մայր գումարից ստացվող տոկոսները կարող են կանոնադրական նպատակների համար ծախսվել, որն էլ արվել է հիմնադրամի հոգաբարձուների որոշմամբ»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ