30 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բելգիայի Թագավորության պատվիրակները այցելել են Արցախի խորհրդարան

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին միջազգային դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Բելգիայի Թագավորության պատվիրակության անդամներ Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ Սերժ դը Պատուլին և Վալոնիա-Բրյուսելի դաշնության խորհրդարանի պատգամավոր Բենուա Դրեզին: Խորհրդարանի նախագահը, կարևորելով հանրաքվեին միջազգային դիտորդների ներկայությունը, նշել է. «Մենք արդեն երրորդ անգամ ենք կազմակերպում հանրաքվե  և կարևորում ու […]

Բերդ-Ճամբարակ ճանապարհը բացվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի և Արտաշատի տարածաշրջաններր ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 15-20մ: «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած մաքրման լայնածավալ աշխատանքների արդյունքում բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Զարուհի Փոստանջյանը հեռանում է

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հեռանում է կուսակցությունից: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում կատարելով: «Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ, Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից: Քաղաքական գործունեություն իրականացնելու […]

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսը այցելել է Արցախի խորհրդարան

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսին (Կիպրոս) և «Համերաշխության շարժում» քաղաքական կուսակցության կենտրոնական գրասենյակի նախագահ Յանիս Սելինոպուլոսին: Այս օրերին նրանք գտնվում են Արցախում՝ Սահմանադրության հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանի պատգամավորի ներկայությունը Արցախի համար անչափ կարևոր իրադարձությանը՝ հույս հայտնելով, […]

Տղամարդը բարձրացել է սարն ու մահացել

Փետրվարի 19-ին, ժամը 15:35-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Արարատի մարզի Գոռավան գյուղից 4 կմ հեռավորության վրա գտնվող (դեպի Ուրցաձոր) սարը և չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Չայբախան» կոչվող հատվածից հայտնաբերվել է 1960 թ. ծնված Ա. Պ.-ի դին: Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության […]

Ինչ է ասում Աստվածաշունչը ուսման մասին

Որդյակ, ուսում փնտրիր քո մանկությունից, եւ մինչեւ ծերություն իմաստություն պիտի գտնես։ Մոտեցիր նրան վարողի եւ սերմանողի նման, եւ սպասիր նրա բարի պտուղներին. թեեւ այն մշակելու պահին մի փոքր կհոգնես, բայց շուտով կուտես նրա պտուղները։

Մեսսին Գվարդիոլային խնդրել է վերադառնալ «Բարսելոնա»

Ինչպես հայտնի է,  ամռանը ավարտվում է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի պայմանագրի ժամկետը: ԶԼՄ-ները գրում են՝  ամենայն հավանականությամբ,  ակումբը նոր պայմանագիր չի առաջարկի նրան: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ից 0:4 հաշվով կրած պարտությունից հետո «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հեռախոսազրույց է ունեցել կատալոնական թիմի նախկին մարզիչ, անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլայի՝ […]

Նոր Քարդաշյաններ․ ովքեր են Ստալոնեի դուստրերը /ֆոտո/

Շատ շուտով այս աղջիկները կխամրեցնեն Քարդաշյան քույրիկների փառքը։ Այս երեք գեղեցկուհի քույրերը հայտնի դերասան Սիլվեստր Ստալոնեի դուստրերն են։ Նրանք Ինստագրամում հազարավոր հետեւորդներ ունեն, ամեն ինչ անում են՝ ուշադրություն գրավելու համար։ «Միսս/Միստր Ոսկե գլոբուս» մրցանակի առաջին մրցանակակիրները հենց այս քույրիկներն էին՝ 20-ամյա Սոֆիան, 19-ամյա Սիստինը եւ 14-ամյա Սկարլետը։ Հիշեցնենք, որ այս մրցանակին արժանանում են աստղերի երեխաները։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի