18 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա․ դեսպան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ամեն ջանք գործում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուղղությամբ տարվող բանակցային գործընթացում կրկին երկխոսության հիմքեր լինեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: «Բոլոր համանախագահներն էլ համոզված են, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Ստեղծված իրավիճակը չի կարող ընդունելի լինել հակամարտության […]

Հնարավոր է Ադրբեջանի կողմից պատերազմ եւ էսկալացիա. Արմեն Գրիգորյան

«Անցած ապրիլին պատերազմ է տեղի ունեցել, որը մեծ ազդեցություն է ունեցել Արցախի վրա: Սահմանադրական փոփոխությունները սկսել էր ապրիլից առաջ ու սկզբից առաջարկվում էր պառլամենտական մոդել, բայց այսօր օրակարգում սուպերնախագահական մոդելն է:Հետաքրքիր է, որ իշխանությունը փոխանակ պատրաստվի կանխարգելելու հաջորդ պատերազմները, ավելի շատ պատրաստվում են Սահմանադրական փոփոխությունների, որը այսօր օրակարգային հարց չի»,-այսօր՝ փետրվարի 14-ին հրավիրված քննարկման ժամանակ […]

Նոր նշանակում

ՀՀ վարչապետը նոր խորհրդական ունի։ Կարեն Կարապետյանի ստորագրած որոշման համաձայն՝ այդ պաշտոնին նշանակվել է Սամվել Սանամյանը։ Նշենք, որ մինչ այս, Սամվել Սանամյանը եղել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետը։

Ծառուկյանը նպատակահարմար չի գտնում համագործակցել ՍԴՀԿ-ի հետ

Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը ֆեյսբուքում պարզաբանում է ներկայացրել՝ ՍԴՀԿ-ի՝ Ծառուկյան դաշինքից դուրս գալու առնչությամբ. Վերաբացելով ակտիվ քաղաքականության փակված էջը՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ պատրաստ է հասարակական-քաղաքական ուժերի համախմբմամբ միասնաբար լուծելու մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները։ Դա մեր երկրի ապագայով մտահոգ քաղաքական գործչի կոչ էր՝ համախմբելու քաղաքական դաշտի կենսունակ ներուժը։ Գագիկ Ծառուկյանի կոչին արձագանքեցին […]

Սեյրան Օհանյանին, ինչքան թույլատրված է եղել, արել է. Ս. Միքայելյան (տեսանյութ)

«Մենք մեր 3 ուժերով առաջին դաշինքն ենք ձևավորել, մենք չենք ուզում ոչ մեկին քննադատել, եթե մյուս դաշինքներն ուզում են տանել դեպի ժողովրդավարություն, մենք ուրախ կլինենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը: Նա չբացառեց, որ հետընտրական զարգացումներն այնպիսին կարող են լինել, որ իրենց դաշինքը կոալիցիա կազմի մյուս ընդդիմադիր դաշինքների հետ:   Հարցին, թե […]

«Առաջարկությունները միշտ եղել են մեր ուշադրության կենտրոնում»

«Մեզ համար միշտ առանձնակի կարևորություն են ներկայացրել դիտորդական առաքելությունների զեկույցները և դրանց եզրակացություններում նշված առաջարկությունները  միշտ եղել են մեր ուշադրության կենտրոնում»,- այսօր «Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների հետ կապված հետագա քայլերը» թեմայով համաժողովի ընթացքում այսպիսի համոզմունք հայտնեց  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Վերջինս շեշտեց՝ դրանցում ներկայացված առաջարկությունները պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ մեկն […]

Պայթուցիկ սարքով մոտեցել է ոստիկանության Գորիսի բաժնի շենքին

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են պայթուցիկ սարքը ձեռքին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի շենքին մոտենալու դեպքի հանգամանքները։ Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. փետրվարի 10-ին` ժամը 16:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը ապօրինի ձեռք բերված և իր մոտ պահվող ռազմամթերք հանդիսացող «Ф1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակով և […]

«Որևէ բան բացառելը քաղաքական տեսանկյունից այնքան էլ խելացի չի լինի»

«Ելք» դաշինքում չեն քննարկել խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր մյուս ուժերի հետ հնարավոր դաշինքի հարցը: «Երբ հետընտրական գործընթացներ ընթանան, այդ ժամանակ ամեն ինչ կքննարկենք case by case: Իմ տեակետով` չարժե որեւէ բան բացառել: Հնարավոր է, որ այնպիսի վիճակ ստեղծվի, եւ Հայաստանն այսօր նման մարտահրավերների առջեւ է կանգնած, որ որեւէ բան բացառելը քաղաքական տեսանկյունից այնքան էլ խելացի […]

Իրավաբան-իրավապաշտպանների խումբը ապրիլյան դեպքերի փաստով գանգատներ է ներկայացրել ՄԻԵԴ

Իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ: Ինչպես տեղեկացնում է Իրավաբան-իրավապաշտպանների խումբը, մասնավորապես, 1.      ԼՂՀ Պաշտպանության բանակի 22 զինծառայողների ընտանիքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի