19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հուսով եմ, այն կնպաստի գյուղացիների սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցականկազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանն այսօր ստորագրել են սոցիալական գործընկերությանհուշագիր:

 

Հուշագրի նպատակն է հաստատել երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն մի շարք առանցքային ուղղություններով, նպաստել  ոլորտիաշխատողների բարեկեցության բարձրացմանը, պաշտպանել նրանց աշխատանքային և  սոցիալ-տնտեսական իրավունքներն ու շահերը, ինչպես նաևաջակցել գյուղատնտեսական  մթերքների արտադրության զարգացման և շուկաների  ձևավորման խնդիրների լուծմանը:

 

«Մեր նպատակն է այս հուշագրով ստեղծել մի հարթակ, որի միջոցով գյուղացիական տնտեսությունները կկարողանանան դիմել և ստանալիրավաբանական աջակցություն: Հուսով եմ, այն կնպաստի գյուղացիների սոցիալտնտեսական կյանքի բարելավմանը և իրավական դաշտումնրանց իրավունքների պաշտպանությանն ու խնդիրների լուծմանը », – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Նախարարն իր խոսքում ընդգծել է  Ագրոարհմիության հետ հաջողված համագործակցությունը փոքր ջերմոցային տնտեսությունների ոլորտում:

Հասմիկ Ջհանգիրյանն իր հերթին վտահություն է հայտնել, որ գյուղացիներին հուզող խնդիրների լուծումն առավել նպատակահարմար է իրականացնելսոցիալական գործընկերության շրջանակներում:

 

«Մենք շատ ենք կարևորում սույն հուշագրի ստորագրումը, քանի որ կարծում ենք, որ երկու կողմերի փոխհամաձայնեցված աշխատանքներն ավելիարդյունավետ կլինեն: Երկար տարիներ աշխատելով գյուղացիական ոլորտի ներկայացուցիչների հետ` մենք եկանք այն եզրակացության, որ ՀՀգյուղատնտեսության նախարարության և Ագրոարհմիության միջև համագործակցության անհրաժեշտությունն արդեն հասունացել էր », – հավելել է Հասմիկ Ջհանգիրյանը:

 

Հուշագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել նաև համատեղ խորհրդակցություններ, սեմինարներ, վերապատրաստումներ, ժողովներ՝ուղղված  ոլորտի  աշխատողների  շահերի ներկայացմանը և պաշտպանությանը, համագործակցել համապատասխան միջազգայինկազմակերպությունների, արհմիութենական միությունների, հիմնադրամների հետ և այլն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ