18 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դեռ խնդրահարույց տեղեր կան

Երեկ պարզ դարձավ ՀՀԿ և «Ելք» դաշինքի ցուցակների որոշ հատվածը, որտեղ դեռ խնդրահարույց տեղեր կան, կարծում եմ, որ մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելը դրանք կփոփոխվեն: Մասնավորապես, ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում պետք է ընդգրկված լինի երեք կին: «Ելք»-ի ցուցակի առաջին եռյակում էլ միայն արական սեռի ներկայացուցիչներ են, նույն խնդիրը կունենան նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչները: Ընտրական օրենսգրքի […]

Վիգեն Սարգսյանը «կթռցնի՞» Սեյրան Օհանյանին

«Կարծում եմ, որ Վիգեն Սարգսյանի ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում հայտնվելը նպատակ ունի զինվորականներից, բանակից թռցնել Սեյրան Օհանյանի ձայները: Բայց ես, ընդհանուր առմամբ, շատ ուրախ եմ դրա համար. իմ բուռն ցանկությունն էր, որ ցուցակը գլխավորեր   զինվորական, իսկ այս դեպքում Պ նախարարն է գլխավորում: Նա ներկայանալի դեմք է», – Henaran.am-ի խնդրանքով գնահատելով ՀՀԿ համամասնական ցուցակի […]

Ումով է փոխում

Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը երեկ հրապարակվեց Գործադիր մարմնի նիստից հետո: Այսպես ցուցակը գլխավորում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ապա ցուցակը ներկայացնում են Տարոն Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արա Բաբլոյանը, Արմեն Ամիրյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Ավագյանը: Henaran.am-ի տեղեկություններով՝ ցուցակի 11-րդ տեղն է զբաղեցնում Գալուստ Սահակյանը: 2-րդ տասնյակում են նաև […]

Ում ժառանգություն կհասնի Զարուհին. Իրավունք

Ինչպես հայտնի է, «ժառանգությունն» ի վերջո միացավ Օհանյան-Օսկանյան դաշինքին։ Սակայն էական «կորստով»՝ ի դեմս Զարուհի Փոստանջյանի եւ Անահիտ Բախշյանի։ Դե, «ժառանգության» բաժինքը, ի դեմս Անահիտ Բախշյանի եւ ավելի վաղ դուրս եկած Ստյոպիկ Սաֆարյանի, ժառանգություն հասավ «Ազատ դեմոկրատների» ցուցակին, որը գլխավորում է Խաչատուր Քոքոբելյանը, եւ որի վարչապետացուն որձ կովերի հմուտ մասնագետ Հրանտ Բագրատյւսնն է։ Իսկ ընդհւսնրապես […]

Մանկական քաղցկեղը Հայաստանում

Փետրվարի 15-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր՝ նպատակ ունենալով բարձրացնելու իրազեկվածությունը և աջակցություն ցուցաբերելու հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրական տվյալների համաձայն` աշխարհում տարեկան գրանցվում է չարորակ ուռուցքով հիվանդացության 215 000 նոր դեպք մինչև 14 տարեկան երեխաների շրջանում և 85 000` 15-ից 19 տարեկանների […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ծառուկյանի բրենդը. Ժողովուրդ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում մասնակցող դաշինքների մի մասը կուսակցությունների ղեկավարների անուններով է լինելու. նախօրեին հայտարարվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» անվանումով դաշինքի մասին, սպասվում է, որ ԲՀԿ-ի շուրջ եւս դաշինք կձեււսվորկի. որը կրելու Է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյսսնի ազգանունը։ Մինչ այդ, թերթի հետ զրույցում Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսպես մեկնաբանեց քաղաքական դաշտում նորահայտ այս երեւույթը. «Քարոզարշավին շատ քիչ ժամանակ […]

Ավտոճանապարհներին ձյուն է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Աշտարակի, Մասիսի, Արտաշատի, Եղվարդի, Ապարանի, Արագածի, Արարատի, Աբովյանի, Սևանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Տիգրանաշենի ոլորաններում, Գորիսի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են […]

Սեյրան Օհանյանն էլ փաստեր ունի . Հրապարակ

Թերթը զրուցել է «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանի հետ:  – Պարոն Մարգարյան, «Ժառանգություննե այս տարիներին իր անցած ճանապարհով թերևս հասցրել է ամենաընդդիմադիր ուժը դառնալ ժողովրդի աչքում, ինչը չէինք ասի Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի մասին։ Հիմա ինչպե՞ս եք համոզելու, որ դուք էլ կարող եք դառնալ իսկապես ընդդիմադիր, և ո՞րն է երաշխիքը, որ վաղը Րաֆֆին, […]

Արտակարգ պատահար Արշակունյաց պողոտայում (Ֆոտո, տեսանյութ)

Քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Արշակունյաց պողոտայում: Ականատեղը Henaran.am-ին է տրամադրել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մեքենան ամբողջությամբ այրվում: Թե որն է պատճառը, դեռևս հնարավոր չէ պարզել, քանի որ տեղում այդ պահին ԱԻՆ-ի կամ այլ ծառայության աշխատակիցներ չեն եղել: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի