10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թեժ մրցակցություն է սպասվում.Փաստ

«ՀՀԿ–ում խորհրդարանական թիմ ձեւավորելու գործընթացը ակտիվ փուլ է մտնում: Մի կողմից խնդիր կա գնալու ցուցակի թարմացման, մյուս կողմից` փորձառու, բայց գոնե համեմատաբար չվարկաբեկված թիմ կառուցելու հարցը մնում է ակտուալ: Մինչ մյուս քաղաքական ուժերը սպասողական դրության կամ դաշինքային բանակցությունների մեջ են` ՀՀԿ–ն գրեթե ավարտել է իր համամասնական եւ ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները:  «Փաստի» տեղեկություններով` իշխող ուժը […]

Նորատուսի գյուղապետը վախենում է վենդետայից.ՀԺ

«Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու սպանության մեջ մեղադրվող Մեխակ Հարությունյանի ընտանիքը, այդ թվում հորեղբայրը՝ Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը, վախենալով վենդետայի վտանգից՝ լքել են գյուղը։ Մեզ հայտնի դարձավ, որ այս օրերին նրանց բոլորի տներն իրավապահների կողմից վերցված են խիստ պահպանության տակ»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ո՞վ է Սերժ Սարգսյանի համար հնարավոր վարչապետի թեկնածուն.Ժամանակ

«Սերժ Սարգսյանի համար ամենահարմար եւ հնարավոր վարչապետի թեկնածուն 2017-ի ապրիլից մինչեւ 2018-ի ապրիլի 9-ը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է: Այդ նպատակով է Վիգեն Սարգսյանի ուղղությամբ տաժանակիր ջանքեր գործադրվում, որ հանրային ընկալումը պատրաստ լինի այդպիսի խոշոր փոփոխությունների: Դա է պատճառը, ըստ որի որոշվել է, որ Վիգեն Սարգսյանը պետք է գլխավորի ՀՀԿ ցուցակը: Ըստ այդ ծրագրի, 2018թ. […]

Պետոյանը «Գայի» պետի պաշտոնն է ուզում.Հրապարակ

«Կրկին հետաքրքիր իրադրություն է առաջացել ԲՀԿ նախկին պատգամավոր, այդպես էլ Արթիկի քաղաքապետ չդարձած, ՀՀԿ-ի արեւով երդվող, նրանից մեծ ակնկալիքներ ունեցող Մուշեղ Պետոյանի շուրջ, որը մտածում էր, որ Շիրակում ՀՀԿ-ն անպայմանորեն իրեն կընդգրկի ռեյտինգային ցուցակում` իր մատուցյալ ծառայությունների համար: ՀՀԿ-ում, սակայն, նրան հասկացրել են, որ անհնար է` «էնտեղ Մարտուն կա, Սահակյան Արման կա, ի վերջո՝ Բալասանյան […]

«Գազպրոմ»-ը դատի է տալիս թուրքական կազմակերպություններին

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը պատրաստվում է դատի տալ թուրքական այն ընկերություններին, որոնց հետ գազի սակագնի հարցում չի հաջողվել համաձայնության գալ։ Թուրքական «Dunya» լրատվական կայքը, հղում անելով ռուսական աղբյուրներին, հայտնում է, որ չնայած նրան, որ ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորման փուլ են մտել, գազի հարցում կոնֆլիկտը գնալով խորանում է։ Ըստ աղբյուրի՝ «Գազպրոմը» Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում հայց կներկայացնի թուրքական մի […]

«Գագո, գալու ես, ստիպված ենք լինելու իրար խանգարել». Հրապարակ

«Չնայած Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը որպես հին ընկերներ հաճախ են հանդիպում, իսկ վերջերս այդ հանդիպումները Ծառուկյանի Առինջի տանն առավել հաճախացել են` կապված Ծառուկյանի քաղաքական վերադարձ-չվերադարձի հետ, Կ. Կարապետյանը վերջինիս ասել է․ «Գագո, գալու ես, ստիպված ենք լինելու իրար «հագնել»` իրար խանգարել», այնուհանդերձ, Հայաստանի լավագույն տասը մարզիկների համար «Փարավոնում» կազմակերպված միջոցառմանը, որին հրավիրվել էր նաեւ […]

Աստված է ազատում եւ փրկում

Աստված է ազատում եւ փրկում, նշաններ ու հրաշքներ է կատարում երկնքում ու երկրի վրա: Դանիել 6:27 Նա, որ Իր Որդուն չխնայեց, այլ մեզ բոլորիս համար մահվան մատնեց Նրան, էլ ինչպես Նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ:  Հռոմեացիներին 8:32 Աստված մեզ ոչինչ պարտական չէ, բայց Նա ուզում է ամեն բան նվիրել: Սա Իր ողորմությունն է: […]

Ամփոփելով տարին․ 2016-ի աստղային ամենաանհեթեթ ու տգեղ զգեստները /ֆոտոշարք/

2016-ը հիշվեց ոչ միայն աստղային վառ կերպարներով, գեղեցիկ զգստներով, այլեւ նրանց անհեթեթ ու տգեղ հանդերձանքներով։ Ահա 2016-ի ընթացքում աստղային մի քանի կերպարներ, որոնք իրենց անճաշակությամբ աչքի ընկան։ Նիկի Մինաժ՝ այս զգեստով նա ներկայացավ Կոստյումի ինստիտուտի ամենամյա երեկույթին։ Վանեսսա Պարադին՝ կարմիր գորգին Լետիցիա Կաստան՝ իր լողազգեստով Հայդի Կլումը՝ փերու կերպարում Սիրարայի վարագույրը Սոլանժ Նոուլզը՝ չիպսի կերպարում […]

10 կարևորագույն իրադարձություն, որ բեկում մտցրեց մեր կյանքում…

Եվ այսպես, 3 օր է մնացել 2016-ի ավարտին, և Henaran.am-ը որոշել է կարճ անդրադարձ այս տարվա ընթացքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին: Կարելի է միանշանակ պնդել, որ 2016 թվականը բեկումնային ու շրջադարձային տարի էր Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ ապրիլյան պատերազմ, սահմանադրական բարեփոխումներ, նոր Ընտրական օրենսգիրք, նոր Կառավարություն, ՊՊԾ գնդի գրավում, Հռոմի պապի այց, չմոռանանք նաև, որ […]

Մայրաքաղաքի երկրորդական փողոցներում, բակերում ու միջբակային տարածքներում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվող ձնամաքրման աշխատանքներն այժմ հիմնականում ծավալվել են երկրորդական փողոցներում, բակերում ու միջբակային տարածություններում: Գործընթացն իրականացվում է «Սանիթեք» ընկերության և Երևանի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով: Մարդկային ռեսուրսների ներգրավմամբ առանձին հատվածներում մաքրվում են սառցակալած ճանապարհները: Ըստ անհրաժեշտության օգտագործվում է նաև աղի ու ավազի խառնուրդ: Հիշեցնենք, որ վերը նշված տարածքների մաքրման ոչ բավարար վիճակին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի