10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ակտիվ ու թեժ…անցնող տարին՝ խորհրդարանում

5-րդ գումարման Ազգային ժողովը դեռևս դեկտեմբերի սկզբին ավարտեց բնականոն աշխատանքն ու հերթական նստաշրջանը, սակայն այս տարի աշխատանքներն ընթանում էին մինչև դեկտեմբերի վերջ: Արտահերթ մի քանի նիստեր, բազում նախագծեր: Այսպիսին էր տարին խորհրդարանի համար: Henaran.am-ն այսօր ամփոփում է Ազգային ժողովի 2016 թվականի աշխատանքը, անդրադարձ կկատարենք առավել կարևոր ու աղմկահարույց նախագծերին: Իհարկե, մի շարք նախագծեր են քննարկվել […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց  լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

Արտակարգ ռեժիմով են աշխատել

Ս.թ. հունվարի 1-ից 12-ը ընկած ժամանակահատվածում «Սանիթեք» ընկերությունըշարունակել է արտակարգ ռեժիմով արձագանքել ձնամաքրման թեմայով քաղաքացիների բարձրացրած բոլոր հարցերին: Ընկերությունը, մասնավորապես, դիմումներ ու նամակներ է ստացել շուրջօրյա գործող թեժ գծի, ինչպես նաև Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջի միջոցով: Քաղաքացիների դիմումների բացարձակ մեծամասնությանը, որոնք ներառել են տարբեր բակային տարածքների հասցեներ, առաջնահերթ կերպով ընթացք է տրվել, և […]

Կեղծ հիմքերով ձևակերպված պետական նմուշի ավարտական դիպլոմներ են տրամադրել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող մի քանի քրեական գործերով լայնածավալ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների իրականացման արդյունքում բացահայտվել են հանրապետության տարբեր ոչ պետական ԲՈՒՀ-երում բարձրագույն կամ մասնագիտական կրթության վերաբերյալ կեղծ հիմքերով ձևակերպված պետական նմուշի ավարտական դիպլոմների տրամադրման դեպքեր: Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրված ու Երևան […]

ԼՂ հարցով այնպիսի որոշում չի կայացվի, որին ժողովուրդը դեմ լինի․ վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Նա նշեց, որ ոչ ոք չի կարող Արցախի հարցով որոշում կայացնել՝ առանց ժողովրդի համաձայնության: Վարչապետը վստահություն հայտնեց, որ Հայաստանը տրամաբանական բանակցությունների արդյունքում կարողանալու է ապահովել իր հաղթանակը և անվտանգությունը։ «Այս պահին անտրամաբանական եմ համարում խոսել այն թեմայով, թե ինչ սցենարով […]

Թուրքիան պատրաստվում է Հայաստանի հետ սահմանին պատ կառուցել. Ermenihaber

Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Թուրքիան Հայաստանի և Իրանի հետ սահմանագիծը պատրաստվում է պարսպապատել: Ներկայումս նմանատիպ պատ կառուցվում է թուրք-սիրիական սահմանին, գրում է Ermenihaber.am-ը։ Թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ երկրի քաղաքական կուլիսներում տարվող քննարկումների համաձայն, Թուրքիայի պաշտպանության և ֆինանսների նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանը կպարսպապատվի Արդահան, Կարս և Իգդիիր քաղաքների կողմից։ Ըստ աղբյուրի՝ Թուրքիան հարևանների […]

Կարեն Կարապետյանն անդրադարձել է ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու հնարավորության հարցին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, այսօրվա ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե առաջիկա ընտրությունների քարոզարշավին որն է լինելու իր դերը նշեց, որ իր աշխատանքով է ներկայանալու։ Խոսելով այն մասին, որ թե Մոսկվայում աշխատելու փաստը կարող է խանգարել Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար եւ թե արդյոք վերջին հինգ տարիներին բնակվել է Հայաստանում, թե ոչ՝ նա ասաց, […]

Այսօր Քրիստոսի Անվանակոչության տոնն է

Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Այդ մասին վկայում է Ղուկաս ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): Հիսուս նշանակում է Փրկիչ: Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով […]

Կրճատումների մեջ հստակ տրամաբանություն կա

ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակումից չորս ամիս անց Կարեն Կարապետյանը հանդիպեց լրագրողներին եւ հանդիպումը սկսեց՝ անցած տոները շնորհավորելով եւ առավելագույնս արդյունավետ աշխատանք մաղթելով։ Վարչապետը ներկայացրեց իր 100 օրվա պաշտոնավարման աշխատանքը, ներկայացրեց պետական կառավարման ախտորոշումը, թե ինչ է արվել: Նա նշեց, որ ՀՀ կառավարության օպտիմալացման քայլերի արդյունքում տնտեսվել է 5 միլիարդ դրամից ավելի գումար: Վարչապետի խոսքով՝ կրճատումների […]

Ավտովթար Երևան–Մեղրի ավտոճանապարհին

Հունվարի 12-ին, ժամը 18.21-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշեն գյուղի ոլորաններում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան–Մեղրի հատվածի 84-րդ կմ-ին «Lexus RX300» մակնիշի 34 MT 444 պետհամարանիշով (վարորդ՝ Կ. Մ.) ավտոմեքենան դուրս է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի