09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վարչապետը նկատի ուներ դասական մոնոպոլիաները. պատգամավոր (տեսանյութ)

վարչապետի նկատմամբ ունեցած վստահությունը չի նվազել, այս ահմոզմանն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ վարչապետի նախաձեռնած փոփոխություններն իրենց արդյունքը կտան ընտրություններից հետո, քանի որ նա նշանակվել է ընդամենը 3-4 ամիս առաջ: Ըստ Ալեքսանյանի` ՀՀԿ-ը չի փոխել իր դիրքորոշումը, և ընտրությունների ժամանակ հաղթանակ տանելու` մեծամասնություն կազմելու դեպքում, ներկայիս վարչապետ […]

Շինարարության եւ բարեկարգման ոլորտին 5,8 մլրդ դրամ կհատկացվի. փոխքաղաքապետը մանրամասնել է

«2017 թվականին Երեւանում շինարարության եւ բարեկարգման ոլորտին 5,8 մլրդ դրամ կհատկացվի»,- այս մասին  այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Փոխքաղաքապետի փոխանցմամբ ՝ սոցիալական ոլորտում  նպաստների ծավալը կկազմի 5,3 մլրդ դրամ, մոտ 70 մլրդ դրամ կկազմեն մայրաքաղաքի շրջանների բյուջեների ծախսերը՝ ուղղված սոցիալական ապահովության ծրագրերին: Իսկ կոմունալ ոլորտին, ըստ փոխքաղաքապետի, կհատկացվի մոտ 1,7 […]

Նշանակվել է Կուբայում ՀՀ դեսպան

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ԿՈՒԲԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ […]

«Ծառուկյանը վստահության քվե շահելու խնդիր չունի»

«Ես առայժմ այնքանը գիտեմ, որքան Դուք: Լսել եմ Ծառուկյանի հայտարարությունը», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Վերջինս շեշտեց՝ Ծառուկյանի վերադարձի շնորհիիվ ժողովրդի վստահությունը ՝ դեպի ընտրությունները կմեծանա: «Ծառուկյանն իր վստահության քվեն միշտ ունեցել է: Նա վստահության քվե շահելու խնդիր չունի: Իսկ ամեն ինչ ավելի հստակ կիմանանք ընտրություններից հետո. կհասկանանք հանրության վստահության մակարդակը», […]

Անկարայում ռուս դեսպանի սպանության գործով ձերբակալվել է ոստիկան

Անկարայում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ սպանված Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի գործով իրականացվող հետաքննության շրջանակներում ձերբակալվել է ցուցահանդեսի կազմակերպիչը և մեկ ոստիկան: Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի` Իզմիրի հանրապետական դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում էլ ավելի վաղ ձերբակալվել էր 5 հոգի, որոնցից 4-ը`ոստիկան: Նշվում է, որ դեսպանի սպանության գործի հետաքննությունն իրականացվում է Ռուսաստանից […]

Վիգեն Սարգսյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը hունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել է Եվրոպական Միության արտաքին հարցերով ծառայության համընդհանուր անվտանգության եւ պաշտպանության հարցերով ներկայացուցիչ տիկին Կլարա Գանսլանդտին եւ ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն: ՊՆ-ից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ողջունել է Երեւանում մեկնարկող ԵՄ Համընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության դասընթացների շրջանավարտների […]

Նախարարն ընդունել է բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 18-ին ընդունեց հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին` Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանի գլխավորությամբ: Հանդիպման մասնակիցները նախարարին  ներկայացրին միջազգային բեռնափոխադրումների գործընթացում առաջացող խոչընդոտներն ու սահմանային անցակետերում հանդիպող խնդիրները: Որպես առաջնային հիմնախնդիր` կողմերը քննարկեցին եղանակային պայմանների հետևանքով ժամանակ առ ժամանակ Լարսի անցակետի փակման հարցը: Նախարարը հայտնեց, […]

Արցախում զինվոր է զոհվել

Հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:  «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր ցավակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի […]

Տղամարդը կնոջ անունից Ֆեյսբուքում գրառումներ է արել, որպեսզի կոծկի նրա սպանությունը (լուսանկար)

ԱՄՆ Ֆլորիդայի բնակիչը կնոջ Ֆեյսբուքի էջին նրա անունից գրառումներ է արել, որպեսզի նրա ընկերները չանհանգստանան նրա երկարատեւ լռությունից։ Այդպիսով նա ցանկացել է կոծկել կնոջ սպանությունը։ 42-ամյա Ջորջ Մակշեյնը սպանել է կնոջը, ապա փորձել է այնպես ներկայացնել, իբր նա ողջ է ու ակտիվ ՝ սոցկայքերում։ Տղամարդը կնոջը խեղդամահ է արել հունվարի 7-ին, ընտանեկան վեճից հետո։ Հաջորդ […]

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Բուլղարիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 18-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային: Շնորհավորելով դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ` խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նրա առաքելության ընթացքում հայ-բուլղարական հարաբերություններն էլ ավելի կզարգանան եւ կխորանան: Գալուստ Սահակյանի խոսքով` երկու ժողովուրդների միջեւ վաղեմի բարեկամությունը, մշակութային բազմաթիվ առնչությունները նպաստավոր հիմք են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի