09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Այդ զենքի հետ ոչ մի կապ չունեմ. Արմեն Միքայելյանը ցուցմունք է տվել

Երեւանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 18-ին, ցուցմունք է  տվել  ապօրինի զենք կրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանը: Ամբաստանյալը պատմել է, որ հուլիսին ամենօրյա հանրահավաք- երթեր էին իրականացվում՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի տղաների, եւ ինքը՝ որպես Հակաճգնաժամյին խորհրդի անդամ մասնակցել է հանրահավաքին :  «Հուլիսի 26-ին հերթական հանրահավաք- երթից հետո […]

Եթե անգամ Օհանյանը ծախի ունեցած-չունեցածը. քաղաքագետը բացում է փակագծերը /տեսանյութ/

« Բոլոր ընտրությունների ժամանակ էլ Հայաստանում բարդություններ են առաջանում : Մենք արդեն հասկանում ենք, որ հարթ տարի չի լինելու»,-այսօր՝ հունվարի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Շաքարյանը նկատեց, որ նշանակումների իրական պատկերը պարզ է բոլորիս. «Քաղաքական խոհանոցիկներում որոշում են՝այս տարի դու ես գալիս քաղաքականություն, նրա համար, որ Աստված չանի, […]

Կհրապարակվի ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ զեկույցը

«Արցախի ՄԻՊ-ը 2-րդ միջանկյալ զեկույցը հրապարակեց, շատ հիմնավոր ու բարձր մակարդակով կատարված վերլուծույթուններ են, որոնք ներկայացվել են միջազգային գործընկերներին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է գտնվում Թալիշի վերաբերյալ զեկույցի կազմումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ, որ այդ զեկույցները հաշվի են առնվում Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներ կազմելիս: «Մեր […]

«Ես ու Ռոնալդուն հարգում ենք միմյանց»

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին լրագրողների հետ զրույցում պատմել է իր ու  Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հարաբերությունների մասին: «Ես ու Ռոնալդուն հարգում ենք  միմյանց: Նա հզոր խաղացող է, ով հասել է մեծ նվաճումների: Ինչ վերաբերում է իմ մոտիվացիային, ապա ցանկանում եմ տիտղոսներ նվաճել իմ ակումբի եւ հավաքականի համար: Հենց դրա համար […]

Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև կքննարկվի

Հունվարի 19-ին Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի: Բանաձևը խորհրդարանի օրակարգ է բերեվել  «Enhedslisten», «Liberal Alliance» և «Alternativet» կուսակցությունների կողմից Դանիայի հայ համայնքի ջանքերով: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են սկսել այս նախաձեռնությունը տապալելու նպատակով: Նշվում է, որ Դանիայի խորհրդարանի պատգամավորներին ու լրատվամիջոցներին նամակներ են ուղարկվում՝ […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Հնարավոր չէ խաղալ առանց սխալների»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է թիմի հարձակվող Քարիմ Բենզեմային: Հիշեցնենք՝ Բենզեման քննադատության էր ենթարկվել Լա լիգայի 18-րդ տուրի՝ «Սևիլյայի» դեմ խաղից հետո, որտեղ  «Ռեալը» զիջել էր 1:2 հաշվով: «Հնարավոր չէ խաղալ առանց սխալների 90 րոպե շարունակ, բայց, ամեն դեպքում,  բոլորն էլ  պետք է որակյալ խաղ ցուցադրեն: Պետք է կենտրոնացած […]

Թրամփի հակառակորդը այրել է իրեն Վաշինգտոնում (լուսանկար)

Վաշինգտոնում տղամարդն այրել է ինքն իրեն՝ բողոքելով Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնում ընտրվելուց ու նրա երդմնակալության արարողությունից, որը տեղի կունենա հունվարի 20-ին։ Միջադեպը տեղի է ունեցել Դոնալդ Թրամփին պատկանող Trump International Hotel-ի դիմաց։ 45-ամյա տղամարդը 10 տոկոսանոց այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես հայտնում է The Washington Times-ը,   այսօր ԱՄՆ-ի մոտ 20 քաղաքներում նախատեսվում է բողոքի ակցիաներ իրականացնել՝ Թրամփի երդմնակալության […]

Ինչ է կատարվել Չինարիում. փաստեր (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրասենյակը զեկույց է պատրաստել տարեվերջին Չինարիում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Հիշեցնենք, որ դիվերսիոն հարձակում էր եղել դեկտեմբերի 29-ին, որի արդյունքում 3 զինծառայող էր զոհվել հայկական կողմից, 8-ը` ադրբեջանականի: Այս զեկույցը ՄԻՊ-ը ներկայացնելու է միջազգային գործընկերներին: Դիտեք տեսանյութը:

Խոշոր վթար Զոդի կամրջի մոտ. 6 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 18-ին, ժամը 02.11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին՝ Զոդի կամրջի մոտ, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։  Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 QR 153 (վարորդ՝ 26-ամյա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի