Ապրիլյան պատերազմի մասին նոր ֆիլմ /տեսանյութ/
Հրաչ Քեշիշյանի 20 մասանոց միստիկական դրաման` «Եղնիկների կածանը» շուտով եթերում կլինի:
Հրաչ Քեշիշյանի 20 մասանոց միստիկական դրաման` «Եղնիկների կածանը» շուտով եթերում կլինի:
ախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության Նախագահը այցելել է Մասիս քաղաքի երիտասարդական կենտրոն: Նախագահը մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, տեղի պատգամավորների, կենտրոնի կառուցման բարերարի և շահառուների հետ շրջայց է կատարել Երիտասարդական կենտրոնում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կենտրոնի առաքելությանն ու գործունեության ուղղություններին, մասիսցի երիտասարդների համար ստեղծված պայմաններին: Պատասխանատուները նշել են, որ […]
Երեսուն րոպե ուշացումով Ազատության հրապարակում մեկնարկեց ՕՐՕ դաշինքի հրավիրած հանրահավաքը, որը բողոքի ակցիա է՝ ի պաշտպանություն ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի: Հավաքվածները ծափերով ողջունեցին ՕՐՕ դաշինքի առաջնորդներին: Իր խոսքւմ դաշինքի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը նշեց՝ անցնում է խայտառակ քարոզարշավ, քանի որ ընթացքում իշխանությունները անցան կտրուկ քայլերի և նրանց պատճառով տեղի են ունեցել դանակահարություններ ու բազմաթիվ ճնշման ու […]
Մարտի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Երևանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը արտաքին գործերի նախարարությունում բացեցին ՀՀ ԱԳՆ և ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հայաստանի ԱԳՆ ղեկավարությունը, հայաստանյան տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԱՄՆ դեսպանության անձնակազմը: Ցուցահանդեսին […]
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքերի, որ հարկ եղած դեպքում «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս աչք չի թարթի։ Ադրբեջանական ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասվում է․ «Հայկական կողմը պետք է գիտակցի, որ Հայաստանի բոլոր ռազմական և ռազմավարական օբյեկտները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ ժամանակակից հրթիռների և համազարկային համակարգերի նշանառության տակ: […]
ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան տեսակամուրջի միջոցով այսօր լրագրողների հետ հանդիմանը նշեց, որ թեեւ ներկայումս միջազգային տնտեսական ճգնաժամ է, սակայն եթե չլիներ ԵԱՏՄ-ն, անդամ երկրների տնտեսական վիճակն ավելի վատ կլիներ։ Նա նշեց, որ ԵԱՏՄ հիմնադրումը համընկավ ոչ այնքան բարենպաստ տնտեսական փուլի հետ, որն անդրադարձավ ԵԱՏՄ ցուցանիշների վրա։ Բանախոսը նշեց, որ չնայած […]
Մարտի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը […]
Մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայրենիքի պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման ընթացակարգով սահմանված դրույթները, խնդրահարույց հարցերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները: Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել […]
«Կներեք, բայց դա ծայրից ծայր տխմարություն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածու Արման Մուսինյանն` արձագանքելով ՀՅԴ-ականների տեսակետին, թե առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում Ադրբեջանին հաճելի մտքեր են արտահայտվել: «Նայում են՝ Ալիևն այսպես է անում, մենք այսպես անենք: Դրա համար էլ այս երկիրը բերեցին, կանգնեցրին այս ամեն ինչի առաջ: Ավելի մեծ տխմարություն, ինչ ասել […]
ՀՀ Նախագահի 2017 թվականի մարտի 10-ի հրամանագրով Վաչե Մարգարյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Գեղամ Մարգարյանը՝ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Մարտի 27-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը վերոնշյալ դատավորներին ներկայացրել է համապատասխան դատարանների նախագահներին և դատավորներին: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը հույս է […]
























