22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ԵԱՏՄ հիմնումը համընկավ տնտեսական ոչ բարենպաստ փուլի հետ

ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան տեսակամուրջի միջոցով այսօր լրագրողների հետ հանդիմանը նշեց, որ թեեւ ներկայումս միջազգային տնտեսական ճգնաժամ է, սակայն եթե չլիներ ԵԱՏՄ-ն, անդամ երկրների տնտեսական վիճակն ավելի վատ կլիներ։

Նա նշեց, որ ԵԱՏՄ հիմնադրումը համընկավ ոչ այնքան բարենպաստ տնտեսական փուլի հետ, որն անդրադարձավ ԵԱՏՄ ցուցանիշների վրա։

Բանախոսը նշեց, որ չնայած 2016 թվականին միության տնտեսության չափանիշները հիմնականում բացասական են, բայց նվազման տեմպերն առավել քիչ առարկայական են, քան եղել են 2015 թվականին, իսկ որոշ ոլորտներում, ինչպիսիք  արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն են, դինամիկան դեռ դրական է:  
«Մենք վստահ ենք, որ ինտեգրացիոն զարգացման շնորհիվ մենք կկարողանանք շատ ավելի արագ հաղթահարել բացասական միտումները՝ դուրս գալով տնտեսական զարգացման շատ ավելի դինամիկ մակարդակի։ Բավարարված ենք նրանով, որ 2016թ. արդյունքները մեզ ապացուցում են մեր կանխատեսումների իրատեսականությունը։ Պետք է նշել, որ նախորդ տարի ԵԱՏՄ երեք երկրների մասով՝ Հայաստան, Ղազախստան և Ղրղըզստան, մենք արդեն նկատում ենք ՀՆԱ-ի աճ։ 2017 թվականին մենք ավելին ենք սպասում»,- ասաց Տատյանա Վալովայան՝ նշելով, որ  դրական շարժ կա ԵԱՏՄ-ի անդամ երկրների արտաքին առևտրում և ապրանքաշրջանառությունում: 

Բանախոսը նշեց, որ 2016 թվականը Հայաստանի և Ղրղըզստանի համար նշանավորվում է առևտրի ցուցանիշների դինամիկ աճով: 

«Հայաստանի ապրանքաշրջանառությունը հասել է 5,3 տոկոսի, իսկ Ղրղըզստանինը՝ 4,4: Արտաքին ապրանքաշրջանառությունը երրորդ երկրների հետ Հայաստանի դեպքում աճել է 3.3 տոկոսով, Ղրղըզստանի դեպքում՝ 11.9 տոկոսով։ Սա խոսում է այն մասին, որ այս երկրները ոչ միայն ճիշտ տնտեսական ընտրություն են կատարել՝ միանալով միությանը, այլև այդ փաստը խոսում է նաև այն մասին, որ այն բանի համար, որպեսզի հետագայում ևս ակտիվորեն ստանանք նորանոր օգուտներ ինտեգրացիայից, պետք է այդ ինտեգրացիան զարգացնենք և խորացնենք»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ